ՆԱՍԱ-ն մեկ տեսանյութով ցույց է տվել Մարսի մակերևույթի վրայով Ingenuity ուղղաթիռի բոլոր թռիչքների հետագիծը: Սարքը դադարեցրել է իր հիմնական առաքելությունն այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին կոտրվել էր դրա թևերից մեկը։ Ingenuity-ն իր 72 առաքելությունների և գրեթե երեք տարվա աշխատանքի ընթացքում ընդհանուր առմամբ թռել է 17,030 մետր տարածություն՝ մոլորակի մթնոլորտում թռիչքի ռեժիմում անցկացնելով 7694 վայրկյան (ավելի քան 128 րոպե): Սարքի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։ Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։ Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։ #OperacionesGCDetenidas 63 personas en una operación contra el narcotráfico en Andalucía. Se ha ...
Կարդալ ավելին »աթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի արտահանումը ՌԴ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պայմանավորվել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։ «Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների ...
Կարդալ ավելին »Կեղծիքներ՝ SMS հաղորդագրությամբ․ Մարտիրոսյանը զգուշացնում է
Այս պահին զանգվածային տարածվող երկու բան կա․ երկուսն էլ նոր չեն, մեղմ ասած, զուտ մի փոքր տեքստն է փոխվել: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ ու ծանուցումներ «Հայփոստ»-ից, որը ներկայացվում է որպես «աշխատանքի թույն առաջարկ»:
Կարդալ ավելին »Ասիան ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում, և 2023 թ. այն մոլորակի մյուս տարածաշրջաններից ամենաշատն է տուժել կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում։ «Կլիմայական վիճակն Ասիայում 2023 թվականին» ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են «կլիմայի հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացում, ինչպիսիք են միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի ...
Կարդալ ավելին »Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա ...
Կարդալ ավելին »Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընթերցողներին ենք ներկայացնում բոլոր տիտղոսները, որոնք Հենրիխ Մխիթարյանը նվաճել է կարիերայի ընթացքում: Հայաստանի առաջնությունում Մխիթարյանը «Փյունիկ»-ի կազմում դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Ուկրաինայում հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ի հետ նվաճել է 7 տիտղոս. նա դարձել է Ուկրաինայի եռակի ...
Կարդալ ավելին »Ոգեկոչման արարողություն` Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ
Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ ...
Կարդալ ավելին »Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ