• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։  Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։  «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության  համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին ...

Կարդալ ավելին »

Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ

Արդեն 5 տարի՝ 2019 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետևողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու և էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում: Թե որքանով է դա կարևոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության և առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաև այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ...

Կարդալ ավելին »

ԶՊՆԿ-ն հանրային լսում է անցկացրել

Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում՝ ընկերության բացահանքի տարածքից, և 220 ԿՎ օդային գծի կառուցում: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ

Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Արմենի Հակոբյանի բուժման նպատակով: Նշվում է, որ Մանվել Հակոբյանը պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում՝ Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով: Գումարը հատկացվում է իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ...

Կարդալ ավելին »

Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց  Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ․«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» 18․5 մլն եվրո, BMZ 2012 66 956 – 2017 թվականի դեկտեմբերի 18-ի վարկային համաձայնագրին կից՝ 2018-ի մարտի 27-ի Առանձին համաձայնագրի փոխարինում» համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության և ...

Կարդալ ավելին »

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում, որից մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման  նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի ...

Կարդալ ավելին »

Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մի շարք ընկերությունների ազատեց ներմուծման մաքսատուրքից: Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 5․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն ...

Կարդալ ավելին »

Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածքներում անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքող երկու ցուցարարների՝ բողոքը խաղաղ ձևով արտահայտելուց հրաժարվելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն երրորդ օրն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում. օրինագծի դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և երկրի ...

Կարդալ ավելին »