Կառավարությունն առաջարկում է դպրոցների կանոնադրությունում իրականացրել փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն վարչատնտեսական կառավարչի գործառույթները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ներկայացված նախագծով առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել դպրոցների կանոնադրությունում, որով հստակեցվում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները և արվում են անհրաժեշտ բոլոր ճշգրտումները։ Խոսքը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխման մասին է, որով մենք արդեն իսկ օրենսդրական փոփոխությամբ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։ Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի ...
Կարդալ ավելին »36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլու հափշտակության գործով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են
Պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա․Ս․-ն քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես ...
Կարդալ ավելին »Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Փաշինյան
Հայաստանի կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին։ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։ Քաղաքացու հարցին ...
Կարդալ ավելին »Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեի համալիրից 235,8 քմ մակերեսով տարածք կվերադարձվի պետությանը
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և ...
Կարդալ ավելին »Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 19։32-ին տեղեկություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Հ․Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 18-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.21%-ով և կազմել 82.92 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.15%-ով և կազմել 87.59 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 18-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2389.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.89%-ով և կազմել 28.48 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 950.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 18-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 37753.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 5022.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 15683.37 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 18-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 17770.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 7981.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 7847.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 1154.28 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ