Ապրիլի 17-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Ապրիլի 12-ին «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա։ Այդ մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը։ «Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում ...
Կարդալ ավելին »Միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 267 հազար դրամ։ «Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 291 հազար դրամ։ 2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով (պետական հատվածում՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հ ովհաննիսյանը ...
Կարդալ ավելին »Երևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ և մասնագետներ
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվելու են առավել փորձառու աուդիտորական ընկերություններ ու մասնագետներ։ Երևանի ավագանու համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 16-ի հերթական նիստում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի զեկուցմամբ։ Ավագանու որոշմամբ՝ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին այսուհետ կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, առնվազն 7 աշխատակից ...
Կարդալ ավելին »ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125000 դոլար կաշառք ստանալու մեջ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ նշելով, որ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: «Վ. Մ.-ն, հանդիսանալով ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարությունում և բուժկենտրոններից մեկում խուզարկություն է իրականացվում
ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: Այդ մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:
Կարդալ ավելին »Սիլիկոնյան հովտում Հայաստանը տեխնոլոգիական կցորդի գրասենյակ կբացի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ նման գրասենյակի բացումը թույլ կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսներ։ «Դա հնարավորություն կընձեռի խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել ինովացիոն կենտրոնի զարգացումը եւ թույլ կտա Հայաստանին դիրքավորվել որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խաղացող»,- ընդգծել է նախարարը: ՀՀ վիճակագրական կոմիտեի ...
Կարդալ ավելին »Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)` «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ