• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը կազմել է մոտ 280 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և շուրջ 280 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 34 դեպքով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 114.5 մլն դրամի չափով: ՊԵԿ-ից հայտնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունը նվազել է 9.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,211.6 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.8%-ով։ 2023թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Transavia-ն գործարկել է Լիոն-Երևան չվերթերը

Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից եկնարկել է Լիոն-Երևան – Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես հաղորդում է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի): Ավիատոմսերի համար՝ transavia.com Transavia-ն Նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։ Հիմնված է Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում: Ունի Transavia France դուստր ձեռնարկություն։ Ավիաընկերության գլխամասային գրասենյակը ...

Կարդալ ավելին »

Ռազմարդյունաբերական համալիրի պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի

Այս պահի դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ունի 121 մլրդ դրամի պատվերներ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մասնավորապես, նա նշել է, որ ոլորտում գործող բոլոր 25 ընկերությունները Պաշտպանության նախարարությունից պատվերներ են ստացել, և այսօրվա դրությամբ առկա է 46 եռակողմ ստորագրված պայմանագիր: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ճյուղային ընկերությունների թիվը կհասնի ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,103.8 հազար լիտր հանքային ջուր։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 7,831.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 27.5%-ով և կազմել 19,816.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 11.9%-ով ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 16-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 398.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 419.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.20 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.28 դրամ (-0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 4.59%-ով և կազմել 24,918,878.01 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 5.05%-ով և կազմել 62,964.62 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 5.44%-ով և կազմել 3,067.90 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.048724243 (-0.52%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 11.24%-ով և կազմել 485.01 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007702975 ...

Կարդալ ավելին »

«Մերգելյան» զբոսայգու բարեկարգումն ընթացքի մեջ է. քաղաքապետարան

Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ: Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳ նախարարի ուղերձը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ ...

Կարդալ ավելին »