Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi Turbo 3 սմարթֆոնը և Redmi Pad Pro պլանշետը՝ պատրաստված Հարի Փոթերի թեմատիկայի ոճով։ Սարքերի լուսանկարները հրապարակել է Xiaomi-ի նախագահ Լու Վեյբինգը չինական Weibo սոցիալական ցանցի իր էջում։ Սմարթֆոնի և պլանշետի ամբողջական՝ ներառյալ սովորական դիզայնով տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 10-ին։ Սակայն ընկերությունն արդեն հայտարարել է, որ սարքերը թողարկվելու են բացառիկ տարբերակով և կկոչվեն Harry Potter Edition։ Անցյալ տարի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,2%-ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-փետրվարին կազմել է 1 648.9 մլն կվտ/ժամ՝ անկման արագացմամբ՝ անցյալ տարվա 0,2% – ից մինչև ներկայիս 4,2%: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, հունվար-փետրվարին ՀԷԿ – երն ավելացրել են արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան 12,6% – ով ՝ մինչև 192 մլն կվտ/ժամ, ԱԷԿ – ը՝ 0,6% – ով ՝ մինչև 625,7 մլն կվտ/ժամ, իսկ ...
Կարդալ ավելին »Գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 12,6 %
Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչև 12,6% ՝ 2022 թվականի 13% – ից ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում զբաղված բնակչության թիվը կազմել է 1 177.1 մլն մարդ (տարեկան 3.1% աճով), իսկ գործազուրկները’ 177.4 հազար մարդ’ տարեկան 7% աճով:
Կարդալ ավելին »Սկսվել է միջպետական ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների գույքագրումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է միջպետական ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների և հողատարածքների գույքագրումը։ Այս մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովի նիստում ասել է վարչության պետի տեղակալ Քրիստինե Գալեչյանը։ Աշխատանքները, ըստ նրա, սկսվել են Արմավիրի մարզում գտնվող տարածքներից։ «Գույքագրման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցների, նշանների և կայանատեղերի բացահայտմանը, որոնք խոչընդոտում են երթևեկությանը կամ պարզապես սահմանափակում են տեսանելությունը ճանապարհներին», – ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստների ցուցակում առաջ է անցել Մասկից
Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ: Այդ մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը։ Ցուկերբերգի կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 58,9 միլիարդ դոլարով և հասել 187 միլիարդ դոլարի, մինչդեռ Մասկը կորցրել է 48,4 միլիարդ ...
Կարդալ ավելին »37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով ...
Կարդալ ավելին »Թբիլիսիում միջազգային օդանավակայան կկառուցվի. արժեքը` 1,26 մլրդ դոլար
Վրաստանի կառավարությունը որոշել է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել, որի նախագծի արժեքը կազմում է 1,26 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ «Տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ, որտեղ մենք ընդունել ենք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշում: Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան», – ասել է Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը դիտարկել է նախագծի երկու ...
Կարդալ ավելին »Բացի կոնյակից, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է
Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։ Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են գինու արտադրության ծավալները՝ 31%- ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,6% աճի դիմաց)՝ մինչև 1,3 մլն լիտր, փրփրուն գինին (շամպայն)՝ ...
Կարդալ ավելին »2028-ին Հնդկաստանը ՀՆԱ-ի աճով կդառնա աշխարհի առաջին երկիրը
2028թ. Հնդկաստանը համախառն ներքին արտադրանքի աճով կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը եւ համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր դրայվերը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Գործակալության ուսումնասիրության համաձայն՝ Հնդկաստանի ՀՆԱ տարեկան աճը լավատեսական կանխատեսմամբ ընթացիկ տասնամյակի վերջին կարող է հասնել 9 տոկոսի։ Ընդ որում, անգամ ամենաբացասական սցենարի դեպքում, որի համաձայն՝ ցուցանիշը չի գերազանցի 6,5 տոկոսի տեմպը, Նյու Դելին, միեւնույն է, առաջ ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ
2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ