Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության՝ 8-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր
ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային ...
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 52.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 52,570.9 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 52.7%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 1,607.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 3,081.2 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42.0%-ով և ...
Կարդալ ավելին »Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա
Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։ Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է ...
Կարդալ ավելին »«Գեոպրոմայնինգը»՝ Սաթի Սպիվակովայի հայաստանյան հյուրախաղերի հովանավոր
Մի քանի օր շարունակ հյուրախաղերով Հայաստանում էր գտնվում հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարո Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սպիվակովայի հայաստանյան հյուրախաղերի գլխավոր գործընկերն էր։ Դերասանուհին նաև «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարի կամքի դեսպանն է։ «Ապրել սիրող Սպիվակովան Դրամատիկական թատրոնի բեմում սովորեցնում է հաղթահարել սարսափելի հիվանդությունը»,- գրել են ԶԼՄ-ները։ Երևան այցի շրջանակում Սաթի Սպիվակովան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական, մշակույթի ...
Կարդալ ավելին »iPhone 16․ ի՞նչն է փոխվել սմարթֆոնում
Հիմնվելով iPhone 16 սմարթֆոնի մոդելների լուսանկարների վրա՝ Yanko Design կայքը ստեղծել է նոր սմարթֆոնի համակարգչային որակյալ պատկերներ՝ բարձր կետայնությամբ: Ակնկալվում է, որ iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի երկու ոսպնյակները կտեղավորվեն ուղղահայաց դիրքով, ինչպես iPhone 11-ը, որը թողարկվել է 2019-ին, մինչդեռ տեսախցիկի բլոկը նույնպես փոխել է ձևը: Սա նոր սմարթֆոններին հնարավորություն կտա տարածական տեսանյութեր նկարել Apple Vision Pro-ի համար: Բացի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ն
ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկայի դիվերսիֆիկացումը: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։ Նրա ասելով՝ գործակալությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «8,6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության և ինտեգրման հարցում ։ Բացի այդ, ...
Կարդալ ավելին »Պաշտոնատար անձը իրավական հիմք կունենա կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Նրա խոսքով՝ սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ․ դեսպան Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։ Այդ մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ում կստեղծվի մեկ միասնական ուսումնական հաստատություն. օրինագիծը քննարկվում է
Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ