• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպական ինդեքսները նվազել են. 10-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 18076.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 8049.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 7934.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 1158.44 կետ:

Կարդալ ավելին »

JavaScript Summit Armenia-ն Երևանում կհամախմբի ծրագրավորողներին

Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալասրանում ապրիլի 13-ին կանցկացվի JavaScript Summit Armenia միջոցառումը, որը կհամախմբի JavaScript-ով հետաքրքրվողներին: Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Մասնակցությունն անվճար է: Մեկօրյա միջոցառման ընթացքում համայնքի էնտուզիաստներն ու մասնագետները կկիսվեն իրենց ոլորտային փորձով և օգտակար գիտելիքներով: Միջոցառումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են JavaScript ծրագրավորման լեզվով:

Կարդալ ավելին »

Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին

Հայաստանում մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն պետք է ձևավորի կառավարող մարմին, որին պարտավորվում է հանձնել նախագծային բոլոր փաստաթղթերը: ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4000 դոլարի

Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականին 3.6 հազար դոլարից հասել է 4 հազար դոլարի: Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանվել է 2.2 հազար դոլարի մակարդակում, մինչդեռ, ներքին պարտքից շարունակել է աճել՝ 1.4 հազար դոլարից մինչեւ 1.8 հազար դոլար: Ընդ որում, բեռի աճը դիտվել է Հայաստանի բնակչության թվի տարեկան 2%–ով կամ 53,4 հազար մարդով ...

Կարդալ ավելին »

9 անգամ՝ 11 տարում․ աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է

Փորձագետները նշել են  ապրելու համար ամենաթանկ քաղաքն աշխարհում, գրել է World of Buzz-ը։ Ռեյթինգը կազմելիս մասնագետները հաշվի են առել գների աճը եւ բազմաթիվ այլ գործոններ։ The Economist Intelligence Unit (EIU) ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներով՝ Սինգապուրը զբաղեցրել է ապրելու համար ամենաթանկ քաղաքների ռեյթինգի առաջին տեղը։ Նրան հաջորդել են Ցյուրիխը, Ժնեւը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Փարիզը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սան ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացների դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: «Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ ...

Կարդալ ավելին »

Հոնկոնգում առգրավել են 10 մլն դոլարի ոսկի՝ քողարկված որպես պահեստամասեր

Հոնկոնգի իշխանությունները կասեցրել են օդային կոմպրեսորների մասերի քողի տակ ոսկու խոշոր խմբաքանակ մաքսանենգ ճանապարհով արտահանելու փորձը: Այդ մասին հայտարարություն է տարածել Հոնկոնգի մաքսային վարչությունը։ Մոտավորապես 146 կգ թանկարժեք մետաղը՝ 10,7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, վերաձուլվել էր տարբեր մասերի ձևով, որոնք այնուհետև ներկվել էին արծաթագույն։ Բեռն առգրավվել էր ինքնաթիռում մարտի վերջին կատարված ստուգման ժամանակ: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա կասկածյալին։ Նա ...

Կարդալ ավելին »

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է մեր երկրի ոռոգման համակարգի արդիականացմանը

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանում մի շարք նախագծել է ֆինանսավորել: Նախապատրաստվում է 100 մլն դոլար արժողությամբ հերթական նախագիծը։ Հիմնադրամն աջակցում է առավել կարևոր, ռազմավարական ներդրումային ուղղություններին: «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման համաձայն՝ այժմ ընթանում է 100 մլն դոլարի հերթական ֆինանսական վարկի նախապատրաստումը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանում հիմնադրամի պորտֆելում կա 10 նախագիծ՝ 500 մլն դոլար ընդհանուր գումարի չափով։ Արդեն ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը պարզաբանում է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կարգի բարեփոխումները

Ներքին գործերի նախարարության կողմից համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այդ մասին տեղեկացրին ...

Կարդալ ավելին »

Առևտրաշրջանառության տարեկան աճը կազմել է 21 տոկոս

Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը  2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18%- ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։ Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է 31,6% – ...

Կարդալ ավելին »