Teghout Mining-ն ապրիլի 3-ին հյուրընկալել էր Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի 7֊րդ դասարանցիներին՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Հանքարդյունաբերության թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում աշակերտները գործնականում ծանոթացել են բաց հանքավայրի շահագործմանը, հանքաքարի արդյունահանման և խտանյութի ստացման արտադրական ամբողջ պրոցեսին:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կգործակցեն հողային և ջրային մասնագետների հետ․ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում հողային և ջրային մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին գործակցային հարցեր։ Հանդիպմանը ներկա էին Ագրարային համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր, հողագետ Մերուժան Գալստյանը, ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի Բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիական բժշկության կենտրոնի տնօրեն Կարինե Մայսուրյանը։ Կողմերը պայմանավորվեցին շրունակական հանդիպումների ընթացքում համատեղ վեր հանել ջրջակա միջավայրի խնդիրները ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 05-04-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.17 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.26 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ...
Կարդալ ավելին »Պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնեցին ՊՆ-ից: «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնեցին ՊՆ-ից: Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 4-ին Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից ...
Կարդալ ավելին »6 պաշտոնյաներ կառուցապատողներից 8800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք են ստացել դրական եզրակացություն տալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք ...
Կարդալ ավելին »Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տոնում է ծննդյան 60- ամյակը
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության ...
Կարդալ ավելին »Շիրակում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, մարզում ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ մարզում ...
Կարդալ ավելին »Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։ «Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ...
Կարդալ ավելին »Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Բրյուսելում հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։ Քննարկման առանցքային հարցերն են ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ