Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% – ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տերյանի ասելով՝ պետական տուրքի չափը հաշվարկվել է այնպես, որ, մի կողմից, լրացուցիչ մուտքեր ապահովվի երկրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սպառողական շուկայում արձանագրվել է սննդամթերքի գնանկում 1,2%-ով
Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% – ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ միայն ս. թ. ...
Կարդալ ավելին »Ինչ փուլում է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցումը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Այդ մասին հայտնում են դեպարտամենտից։ Հանդիպմանը մասնակցել են Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ...
Կարդալ ավելին »Որոշվել է ներել ոսկու գրավով վարկեր ունեցողների պարտավորությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել որոշման նախագիծը, համաձայն որի՝ ներվում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարությանը փոխանցված՝ նույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.3-րդ տողում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները, ինչպես նաև նույն ...
Կարդալ ավելին »Երևանում ՊՆ-ին պատկանող եւս մեկ շենք կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 262 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Այդ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՊՆ-ի ...
Կարդալ ավելին »Պարզվում են Դիլիջանում կատարված սպանության և ինքնասպանության հանգամանքները
Ոստիկանությունը 2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն ...
Կարդալ ավելին »Ի՞նչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն. պարզաբանում
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն: «Նման դեպքերում խորհուրդ է տրվում լրացնել պատվաստման դեղաչափերը, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ոչ մի դեղաչափ բաց թողնված չէ և անձը լիովին պաշտպանված է: Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, և չպատվաստված մարդկանցից 9-ը կվարակվեն կարմրուկով, եթե շփվեն կարմրուկով ...
Կարդալ ավելին »Ովքեր պետք է 2024-ին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները: 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ ...
Կարդալ ավելին »«Եվրաջասթը» կաջակցի Հայաստանին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրին: «Եվրաջասթ»-ը ԵՄ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է,որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների ...
Կարդալ ավելին »Քննարկվել է հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու տարաժամկետման հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Որպես հիմնական օրակարգային հարց՝ քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ