Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ջահը կվառվի Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում: Դեռևս հայտնի չէ, թե ով է վառելու ամառային Օլիմպիական խաղերի ջահը բացման արարողության օրը` հուլիսի 24-ին: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները․լսումներ՝ Ազգային ժողովում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:
Կարդալ ավելին »Երկար ժամանակ լույս չի լինելու Արարատի և Կոտայքի մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10:30-12:30 Կանաչուտ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 7-8 միկրոշրջաններ:
Կարդալ ավելին »Եվրո-2024-ի ֆավորիտները
Goal․com-ը կազմել է հունիս-հուլիսին Գերմանիայում անցկացվելիք ֆուտբոլային Եվրո-2024-ի ֆավորիտների դասակարգումը՝ առաջին տեղը տալով աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Goal.com, Եվրո-2024-ի ֆավորիտները Ֆրանսիա2. Պորտուգալիա3. Բելգիա4. Անգլիա5. Գերմանիա6. Իսպանիա7. Իտալիա8. Հունգարիա9. Ավստրիա10. Նիդերլանդներ11. Խորվաթիա12. Դանիա13. Թուրքիա14. Ուկրաինա15. Սլովակիա16. Շվեյցարիա17. Չեխիա18. Սլովենիա19. Ռումինիա20. Շոտլանդիա21. Սերբիա22. Լեհաստան23. Ալբանիա24. Վրաստան
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ ...
Կարդալ ավելին »Global Finance․ Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է Հայաստանում
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն Ադրբեջանում մեկնարկել է Lada մեքենաների արտադրություն
«Ավտովազը» գործարկել է Lada մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովին, առաջին մոդելը Granta-ն է, ապագայում նախատեսվում է թողարկել Legend եւ Travel մոդելային շարքի մեքենաներ։ «Lada-ի արտադրամասն այս տարի կարող է արտադրել մինչեւ 1 500 Granta մակնիշի ավտոմեքենա», – ասել է Սոկոլովը: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարող է ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Զատկի 3-րդ փառատոնը
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը մարտի 31-ին ժամը 14։00-ից 17:00-ը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։Ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը ...
Կարդալ ավելին »«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում վիրավորների թիվը հասել է 382-ի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։ «Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Մեծամասնությունը՝ 217 տուժած, ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96-ն արդեն դուրս է գրվել», – ասել է գործակալության զրուցակիցը: Իր հերթին Ռուսաստանում Բելառուսի դեսպանությունը հայտնել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ