ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այդ մասին տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ֆեյսբուք» -ի էջում կատարված հրապարակումից: Ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ ...
Կարդալ ավելին »Կա միանգամից մի քանի բնակարանի բարելավման ծրագրից օգտվելու հնարավորություն
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն աննախադեպ արդյունք են գրանցել։ Ծրագրերի շրջանակում գրանցվել է 9464 շահառու, վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ։ Հրավիրած ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի պահանջարկը նկատելի ավելանում է։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ աճը տեսանելի է։ Ահա այդ պահանջարկով պայմանավորված էլ կառավարությունն ընդունել ...
Կարդալ ավելին »Երևանը լուծումներ կառաջարկի Մոսկվային ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ
այաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է ...
Կարդալ ավելին »Գազայի հատվածում ավելի քան 13 000 երեխա է զոհվել. ՄԱԿ
Գազայի հատվածում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել հոկտեմբերի 7-ից պաղեստինյան անկլավում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով։ Այդ մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ «Մինչ այժմ զոհվել է ավելի քան 13 հազար երեխա, որն ահռելի մեծ, սարսափեցնող թիվ է», – հայտարարել է Ռասելը: Նա նշել է, որ ևս հազարավոր երեխաներ վիրավորվել ...
Կարդալ ավելին »Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար
Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: Հայաստանիառաջինարբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերքէրարձակել 2022 թվականիմայիսի 25-ին։ Իսկհայկականարտադրությանառաջինարբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռովտիեզերքէրարձակվել 2023-իդեկտեմբերի 1-ին:
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում կանցկացնի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոյի հետ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մարտի 22-ին` ժամը 10:30, միության գրասենյակում կանցկացնի եզակի հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Հանդիպման թեման է՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Վալերիա Ֆազիոն հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Միջազգային ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան
Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։ Այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։ «Ղազախստանի հետ ...
Կարդալ ավելին »Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը: Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը
Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Այդ մասին ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ղազախստանի ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր համար շատ մեծ պատիվ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ