Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 39807.37 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5254.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 16379.46 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում և Գողթանիկում խուզարկությամբ մեծ քանակի զենք և զինամթերք է հայտնաբերվել
Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի €92 մլն վարկ և $16 մլն դրամաշնորհ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրին: Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել €92,300,000 արժողությամբ վարկ եւ $16,000,000 մլն գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»: Նշվում է, որ բյուջետային աջակցության միջոցները կուղղվեն Հայաստանի 2024 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար «վարկային միջոցների ժամանակին ստացումը ...
Կարդալ ավելին »Հրազդանի օդում փոշին գերազանցել է թույլատրելի սահմանը
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 20-24-ն ընկած հատվածում: Կենտրոնից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 21-23-ը, Վանաձորում և Ալավերդիում չի գերազանցել:
Կարդալ ավելին »Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20: ինչպես հայտնում են ԱԺ–ից՝ այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի ...
Կարդալ ավելին »Neuralink-ով կարող ենք վերականգնել տեսողությունը․ Իլոն Մասկ
Իլոն Մասկը ներկայացրել է Neuralink-ի տեսողությունը վերականգնող նոր պրոդուկտը: «Blindsight-ը Neuralink-ի հաջորդ արտադրանքն է Telepathy-ից հետո: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը երբևէ տեսնել չի կարողացել, այսինքն՝ կույր է ծնվել, մենք հավատում ենք, որ դեռ կարող ենք վերականգնել տեսողությունը՝ օգտագործելով Neuralink-ը»,- հայտարարել է միլիարդատերը։ X News Daily-ի էջը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է աշխատում Blindsight-ը: Գործընթացը սկսվում է տեսախցիկի կամ նմանատիպ ...
Կարդալ ավելին »Գեյմերների կղզի․ Աբու Դաբին դրախտ է ստեղծում կիբեռսպորտի համար
Աբու Դաբին գնում է Սաուդյան Արաբիայի հետքերով և նախատեսում է ստեղծել աշխարհում առաջին eSports կղզին, որն ընդգրկում է 500,000 քառակուսի մետր տարածք, որը խաղային դրախտ կլինի ամբողջ աշխարհի խաղացողների համար: True Gamers eSports Lounge Network-ը ԱՄԷ-ի համար փառասիրությունը կդարձնի վառ իրականություն 280 միլիոն դոլար արժողությամբ նախագծի միջոցով, որը գտնվում է Աբու Դաբիի Ալ-ՍԻՖ շրջանի ծայրամասում: Որ երկիրն առաջինը կիրականացնի բազմամիլիոնանոց ...
Կարդալ ավելին »Reuters․ արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը
2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի շուկայից հեռացած օտարերկրյա ընկերությունների վնասները գերազանցել են 107 միլիարդ դոլարը: Այդ տվյալները ներկայացրել է Reuters գործակալությունը, որի լրագրողները վերլուծել են ընկերությունների հաշվետվությունները։ Ըստ գործակալության՝ այս տվյալները վկայում են համաշխարհային կորպորատիվ հատվածի ֆինանսական կորուստների մասշտաբների մասին 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ «Այն ընկերությունները, որոնք դեռ ձգտում են հեռանալ Ռուսաստանից, ամենայն ...
Կարդալ ավելին »Հայաստանում նկատվում է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ
Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ: Այդ մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա: «Ունենք աճ ...
Կարդալ ավելին »Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկ կամ հայտարարագիր՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ