• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 127 արտակարգ դեպք՝ հրդեհ, ձնաբուք, փլուզում. զոհվել է 7 մարդ, փրկվել՝ 2-ը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ հունվարի 15-ից 21-ը գրանցվել է 420 դեպք, որից 127-ը՝ արտակարգ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 57, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, քարաթափման, երկաթգծի հաղորդակցման ուղիներին պատահարի, երկրաշարժի, ուժեղ քամու՝ 1-ական, մերկասառույցի` 9, փլուզման` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ ...

Կարդալ ավելին »

Bloomberg․ Եվրոպայում գազի գինը շարունակում է իջնել վերականգնվող էներգիայի շնորհիվ

Գազի գինը Եվրոպայում 2023թ. իջել է 60 տոկոսով՝ 2022թ. բարձրակետի համեմատ, նվազումը շարունակվում է հիմնականում գազի ռեկորդային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը անցած տարվա հոկտեմբերին եւ իրավիճակին Կարմիր ծովում՝ հեղուկացված բնական գազի գինը Եվրոպայում շարունակում է իջնել։ Bloomberg-ը այս երեւույթը բացատրում է  գազի ռեկորդային պաշարներով, լայն ներդրումներով էներգիայի վերականգնվող աղբյուրներում, ինչպես ...

Կարդալ ավելին »

Արիզոնան իր կրթական ծրագրում ChatGPT է ներդնում

Արիզոնայի պետական ​​համալսարանը հայտարարել է OpenAI ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT նեյրոցանցը կներառվի ուսումնական գործընթացում։ Համալսարանը դրանով երեք նպատակ է դնում իր առաջ՝ ուսանողների առաջադիմության բարելավում, նորարարական հետազոտությունների նոր հնարավորությունների ստեղծում և կազմակերպչական գործընթացների օպտիմալացում: «Մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու անձնակազմն արդեն օգտագործում էին ChatGPT-ն, և ChatGPT Enterprise-ի գործարկումով, որն օգնեց մեզ հաղթահարել անվտանգության որոշ ...

Կարդալ ավելին »

SpaceX-ը ՄՏԿ է ուղարկել զբոսաշրջիկներ տիեզերանավ

SpaceX-ը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղարկել Crew Dragon տիեզերանավը, որում կան նաև տիեզերական զբոսաշրջիկներ։ Տիեզերանավում է գտնվում նաև առաջին թուրք տիեզերագնացը: Արձակումը տեղի է ունեցել Axiom Mission 3 (Ax-3) ծրագրի շրջանակում:Տիեզերանավը արձակվել է Falcon 9 հրթիռի միջոցով Ֆլորիդայում տեղակայված Քենեդիի անվան արձակման համալիրից: Ըստ SpaceX-ի տարածած հաղորդագրության՝ ուղեծրային լաբորատորիայում գտնվելու ընթացքում անձնակազմը պետք է «անցկացնի ավելի քան 30 գիտական ​​փորձ՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 22-01-24

Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.62%-ով և կազմել 36546.95 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 2544.92 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 2.68%-ով և կազմել 2756.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.27%-ով և կազմել 14961.18 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր և ֆինանսական փաստաթղթեր

ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար: Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: Այդ մասին հունվարի 22-ին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների ...

Կարդալ ավելին »

Նալբանդյան փողոցն ամբողջությամբ լուսավորվում է լեդ լույսերով. վաղվանից այդպես կլինի նաև Վարդանանց և Խորենացի փողոցներում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև  Նալբանդյան փողոցը: Այդ մասին նշվել է այսօր՝ հունվարի 22-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, բուք և ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի ...

Կարդալ ավելին »