ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 22-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 407.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 438.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.55 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.65 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 22-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.07%-ով և կազմել 16,692,081.97 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.07%-ով և կազմել 41,172.32 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.93%-ով և կազմել 2,430.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.059027069 (-0.86%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.07%-ով և կազմել 235.91 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005729716 ...
Կարդալ ավելին »Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։ Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, ...
Կարդալ ավելին »Ավինյանը՝ գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին
Երևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ: «Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է ...
Կարդալ ավելին »Նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով
Առաջիկայում նախատեսվում են շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: «Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին ...
Կարդալ ավելին »Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսել
Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի՝ մագնիսական փոթորիկն իր առավելակետին կհասնի հունվարի 23-ի ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին) և 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Իրադարձության մակարդակը գնահատվում է որպես G1՝ թույլ փոթորիկ: Հետագա 27 օրվա ընթացքում ...
Կարդալ ավելին »2024-ին առաջին ագամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար
Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը
Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը: Օրական միջին արտահանումը 2023 թվականին կազմել է 293 հազար տոննա՝ նախորդ տարվա 236 հազար տոննայի դիմաց: Նշվում է, որ ռուսական նավթի համար Պեկինի ծախսերը, չնայած մատակարարումների զգալի աճին, ավելացել են ընդամենը 3.5 տոկոսով: Ավելի ...
Կարդալ ավելին »Ինչքան կարելի է արձակուրդ չգնալ. աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես ...
Կարդալ ավելին »Սիրիայում ամերիկյան 2 ռազմակայաններ ենթարկվել են հարձակման․ Al Mayadeen
Սիրիայում գտնվող ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։ Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։ Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։ Հարձակման ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ