Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը:Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում: On January 20-21 in Vienna with participation of 🇦🇲FM @AraratMirzoyan meeting of #Armenia’s Ambassadors accredited in European countries, USA & Canada as well as representatives in int’l ...
Կարդալ ավելին »Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Կարդալ ավելին »Կանադան՝ 2024-ի ամենաանվտանգ ուղղություն զբոսաշրջիկների համար
Փորձագետները նշել են 2024 թվականի ամենաանվտանգ վայրը զբոսաշրջիկների համար, գրում է Complex-ը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ բնակչության խտությունից մինչև կլիմա։ Berkshire Hathaway Travel Protection-ը Կանադան ճանաչել է ամենաանվտանգ ճանապարհորդական ուղղությունը 2024 թվականին: Անցյալ տարի այն վեցերորդ տեղում էր, սակայն այժմ առաջ է անցել Շվեյցարիայից և Նորվեգիայից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Ընկերության փորձագետները վարկանիշում ...
Կարդալ ավելին »2024-ին նավթի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել
Էներգետիկայի միջազգային գործակալությունն ակնկալում է, որ նավթի համաշխարհային պահանջարկի աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 1.2 միլիոն բարել օրական՝ 2023-ի 2.3 միլիոն բարելի համեմատ: Այս մասին ասվում է գործակալության հունվարյան զեկույցում։ Գործակալությունն իր կանխատեսումը պայմանավորում է համաճարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ավարտով, խոշորագույն տնտեսությունների կանխատեսումներից ցածր ՀՆԱ-ի աճով և ավտոմոբիլային տրանսպորտի էլեկտրաֆիկացման պայմաններում նավթի օգտագործման կրճատմամբ: Զեկույցում նաև նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Դոլարը՝ միջազգային վճարումներում առաջատար արժույթ
Միջազգային վճարումներում ֆունտի մասնաբաժինը 2023 թվականի դեկտեմբերին նվազել է 0.23 տոկոսային կետով՝ մինչև 6.92%՝ ամենահայտնի արժույթների վարկանիշում զբաղեցնելով երրորդ տեղը։ Բրիտանական արժույթի նախկին նվազագույնը գրանցվել է հունիսին՝ 6.88%: Այս մասին են վկայում SWIFT միջազգային համակարգի տվյալները։ Միաժամանակ դոլարի տեսակարար կշիռն աճել է 0.46 տոկոսային կետով՝ հասնելով 47.54%-ի՝ նոյեմբերի 47.08%-ի դիմաց: Դոլարը վարկանիշում առաջատարն է։ Եվրոյի մասնաբաժինը, ըստ հաշվարկների, դեկտեմբերին կազմել ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը 3-րդ խոշորագույն գնորդն է քաղաքացիական ինքնաթիռների համաշխարհային շուկայում
Հնդկաստանը դարձել է քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանի կառավարությունը, վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, նպատակ է դրել մինչև 2030 թվականն ավիափոխադրումներում ուղևորահոսքը հասցնել 300 միլիոնի և երկրում օդանավակայանների թիվն ավելացնել մինչև 200: Այդ խնդրի լուծմանը նպաստում է քաղաքացիական ինքնաթիռների գնումների մեր աճը: Հնդկաստանն այս ցուցանիշով դուրս է ...
Կարդալ ավելին »Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքն աճել են 31%-ով
Ամբողջովին էլեկտրական և պլագին հիբրիդային մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով՝ նախորդ տարվա 60%-ի դիմաց։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Rho Motion հետազոտական ընկերության տվյալները։ «Աճի տեմպերը դանդաղում են, բայց սա այն է, ինչ պետք է ակնկալել աճող շուկաներում: Անհնար է ամեն տարի կրկնապատկել վաճառքը»,- ասում է Rho Motion-ի վերլուծաբան Չարլզ Լեսթերը: Նա նաև հավելեց, որ ...
Կարդալ ավելին »Հունվարի 20-ը սիգի որսի արգելքի վերջին օրն է․ տեսանյութ
Մինչև հունվարի 20-ը ներառյալ ջրային պարեկները կշարունակեն իրացնել ուժեղացված միջոցառումներ` Սևանա լճում սիգի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումների արդյունքում եղան նաև բացահայտումներ, որոնցից հերթականը հունվարի 18-ին էր: Ոստիկանությունից հայտնում են, որ երեկոյան ժամը 8-ին Արտանիշ գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են Սևան քաղաքի 42-ամյա մի բնակչի «Օպելը»: Մեքենայում կար 250 սիգ` ավելի քան 100 կիլոգրամ քաշով: Վարորդը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ