• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակ՝ արցախցի աշակերտներին

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն օգտվելու «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակից։ 2024թ-ին ավագ դպրոց դիմող արցախցի աշակերտների համար ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ այն տեղահանված աշակերտները, որոնք կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոցի ծրագիր, կարող են դիմել «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակին, որի ընդհանուր գումարը կկազմի 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի կլինի մինչև 5 միլիոն ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը դեկտեմբերին 598 հարկատուի տուգանել է 174.6 միլիոն դրամով

2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք, նրանք տուգանվել են 174.6 մլն դրամով: ՊԵԿ-ից հայտնել են, որ խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի ...

Կարդալ ավելին »

9 հայկական ընկերություններ «Armenia» միասնական տաղավարով մասնակցում են Convergence India 2024-ին

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է 9 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։

Կարդալ ավելին »

Բանակում վերջին 4 տարիներին խաղաղ պայմաններում ունենք մահացության աճող դինամիկա. ՄԻՊ ներկայացուցիչ

Տարին սկսեցինք բանակում երեք մահվան դեպքերի մասին տեղեկություններով: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը: Նա նախ նշեց, որ բանակում ամենախորքային խնդիրներից մեկը կարգապահության հետ է կապված, ապա որոշակի վիճակագրական թվեր ներկայացրեց ...

Կարդալ ավելին »

Վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի ցուցադրության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ...

Կարդալ ավելին »

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին լրացուցիչ 66,1 մլն եվրո վարկ կտա 46 դպրոց կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին: 66,1 մլն եվրո արժողությամբ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 27-ին: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված ...

Կարդալ ավելին »

Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։ «Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել ...

Կարդալ ավելին »

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ  առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը: «2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի,  որը փուլային ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն «Սիթի բայք» ծրագրում ներդրում կատարած և գումարները կանխիկացնելու հնարավորությունից զրկված անձանց հորդորում է դիմել նախաքննական մարմնին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տվյալներ է ստացել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ: «Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է ...

Կարդալ ավելին »

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։ «Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ: ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023 թվականի ...

Կարդալ ավելին »