Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Փաշինյանն ու Կոլոմինան մտահոգություն են հայտնել Ալիևի վերջին հայտարարությունների կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ...
Կարդալ ավելին »Պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: ...
Կարդալ ավելին »Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։
Կարդալ ավելին »ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը. կայացել է Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը
Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը, ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելով հունվարի 18-ին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստի արդյունքները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա ...
Կարդալ ավելին »Հութիները հարվածել են ամերիկյան նավի ուղղությամբ
ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի հութի խռովարարների կողմից ամերիկյան լցանավի վրա երկու հականավային բալիստիկ հրթիռի արձակման մասին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով 21։00-ի մոտակայքում։«Իրանի աջակցությունը վայելող հութի ահաբեկիչները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել «M/V Chem Ranger»-ի՝ Մարշալյան կղզիների դրոշի տակ նավարկող, ԱՄՆ-ի սեփականությունը հանդիսացող, Հունաստանի կողմից շահագործվող լցանավի ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի, «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ։ Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։ Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Առաջին առաջադրանքը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։ Վերջինը ...
Կարդալ ավելին »Ջրվեժի 50-ամյա բնակչի սպանությունը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2023 թ․մարտի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարտի 1-ի ժամը 23.20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ, ով ժամեր ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղության հաստատմանը․ Կոպիրկին
Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմը շատ ակտիվ, հաստատակամորեն և հետևողականորեն աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները։ Ես նույնիսկ կարող եմ թվարկել այն աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացվել է Ռուսաստանի ...
Կարդալ ավելին »Չինաստանն ավտոմեքենաների խոշորագույն արտահանողն է աշխարհում
Չինաստանը 2023 թվականին 4,91 միլիոն ավտոմեքենա է մատակարարել այլ երկրներ, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ դառնալ խոշորագույն արտահանողն աշխարհում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ «Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4,91 միլիոն միավորի, դա 57,9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ