Wildberries ընկերությունը շարունակում է 12 աշխատակիցների որոնումները, որոնք հունվարի 13-ին աշխատել են Սանկտ-Պետերբուրգում այրված պահեստում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կապվել ենք պահեստի ևս չորս աշխատակցի հետ: Ներկա պահին կապ ենք հաստատում ևս 12 հոգու հետ: Պահեստի աշխատողներից ոչ ոք անհետ կորած չի համարվում», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արարատի մարզում 2018-2023-ին իրականացվել են մոտ 200 միլիոն դոլարի ծրագրեր
Արարատի մարզում 2018-2023 թվականին իրականացվել են 79 միլիարդ 192 միլիոն 500 հազար դրամի (շուրջ 200 միլիոն դոլար) ծրագրեր։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին Արարատի մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 316 կիլոմետր ճանապարհ, 190 կիլոմետր լուսավորություն, 531 կիլոմետր ջրագիծ, 186 կիլոմետր գազիֆիկացում։ Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդալ ավելին »«Արարատ» թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլորին. Տիգրան Ավինյան
Երևանի Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ. այն ավելի հասանելի և նորարարական լուծումներով կանաչ տարածք դարձնելու նախագիծ է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ վերջին օրերին տարատեսակ քննարկումներ են եղել:«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ կանաչ տարածքն է, հետևապես ...
Կարդալ ավելին »30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում է
Հայաստան ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. առաջիկայում դրանք կմտնեն երթուղի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: «Նախորդ պայմանագրի շրջանակում ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, իսկ մյուս երկուսն առաջիկա շաբաթվա ընթացքում նույնպես կլինեն Երևանում»,-ասաց Հարությունյանը: Ըստ նրա՝ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մաքսազերծումից հետո, առաջիկա 15- ...
Կարդալ ավելին »Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում
Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում: «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող ...
Կարդալ ավելին »«Ռեալը» 13-րդ անգամ դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր
Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ն է:Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիյադում կայացած եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին` դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր:«Արքայական ակումբ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրիգոն: «Բարսելոնա»-ի գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին:«Արքայական ակումբ»-ը 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:
Կարդալ ավելին »Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։ «Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։
Կարդալ ավելին »2024-ից համայնքներին տրվող դոտացիաներն աճում են․ Փաշինյան
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։ «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է ...
Կարդալ ավելին »Ստուգարքին երկու անգամ չստուգված ստանալու դեպքում քրեակատարողական ծառայողը կազատվի աշխատանքից․ նախագիծ
Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայողների վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագիծ է ներկայացրել։ Ազգային ժողովի հերթական նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու համար։ Ներկայումս քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ չստուգված արդյունք ստանալու դեպքում որևէ ...
Կարդալ ավելին »Երևանում խաղահրապարակ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 14-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: «Մալաթիա» պուրակում այրվել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ