• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պետական աջակցության ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 56 երեխա

այաստանում պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից մինչև 2023-ի ավարտը ծնվել է 412 երեխա, որից 56-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: Այդ մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ամփոփելով 2023 թվականի կատարած աշխատանքները: «Անպտղության հաղթահարման ծրագիրը մեզ համար կարևոր և անհրաժեշտ ծրագիր է: Պետությունը տարեցտարի մեծացնում է տրամադրվող ծառայությունների շրջանակը, նաև՝ շահառուների թիվը: 2023-ին փոխվեցին տարիքային շեմերը, այսինքն՝ շահառուների շրջանակն ընդլայնվեց: ...

Կարդալ ավելին »

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։ Հրավիրած ասուլիսին այդ մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։ «Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության,  նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։ 1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները

 Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտնշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն: Այդ մասին ասուլիսում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում: «Այս տարվա ...

Կարդալ ավելին »

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:  Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 12-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.54%-ով և կազմել 73.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.26%-ով և կազմել 78.82 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 12-01-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.15%-ով և կազմել 2038.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 23.01 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 909.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 12-01-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2245.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.44%-ով և կազմել 8426.00 դոլար, կապարի գինն աճել է 1.58%-ով և կազմել 2117.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.94%-ով և կազմել 16525.00 դոլար, անագի գինն աճել է 1.03%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 12-01-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 37711.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 4780.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14970.19 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 11-01-24

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 16547.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 7387.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 7576.59 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 1131.92 կետ:

Կարդալ ավելին »