Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ հունվարի 9-ի ցերեկը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով ու մարիխուանայով երկու փաթեթ։ «Արմավիրցի երիտասարդի հայտնածով՝ մեթամֆետամինը ձեռք էր բերել «Տելեգրամ»-ով, իսկ կանեփը քաղել էր վայրաճ թփերից։ Նախաձեռնված քրեական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...
Կարդալ ավելին »Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։
Կարդալ ավելին »Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն: «Մեր քննարկումների արդյունքում եկանք այն համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս: Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ...
Կարդալ ավելին »Հայուհին՝ Oscar-ի գլխավոր տնօրեն
Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այդ մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։ Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է Hollywood Reporter-ը՝ այդ մասին նշել է Քրամերը։ Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և ...
Կարդալ ավելին »Վրաստանն ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչո՞ւ է զիջում Հայաստանը
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1): Armenpress-ը համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսածրջության ոլորտում։ Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 ...
Կարդալ ավելին »Երասխի գործարանն Արարատ տեղափոխելու համար 3,5 միլիարդ վարկ կտրամադրվի
Կառավարությունը «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում կտրամադրի. ընկերությունն Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է: Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է շուրջ 2 միլիարդ դրամի շինարարական ծախսեր: Առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է «Հայաստանի ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի
Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած մի շարք հուժկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի։Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է:
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում
Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ- ի տարածքում
Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում: «Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ