ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 31,554.7 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 40.4%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »Նորություններ
ՄԱԿ-ը մտադիր է մեկ քառորդով կրճատել խաղաղապահների թիվը
ՄԱԿ-ը ֆինանսավորման խնդիրների պատճառով մտադիր է մոտավորապես 25%-ով կրճատել խաղաղապահ առաքելությունների մասնակից զինվորականների թիվը: Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։ Պաշտոնատար անձի խոսքով՝ ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողություններին մասնակցող անձանց հաստիքը «կկրճատվի 25%-ով», ինչը ենթադրում է, որ ընդհանուր առմամբ կկրճատվի խաղաղապահ առաքելության 50 հազարի հասնող խաղաղապահներից մոտավորապես ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերի 11-ին փակ կլինի Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 11-ին ժամը 15:00-20:00-ն Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 07:00-20:00-ն երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):
Կարդալ ավելին »ՌԴ ավիաընկերությունները անվտանգության ստուգումներ կանցնեն՝ ավիավթարների կտրուկ աճի պատճառով
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները սկսելու են 51 տարածաշրջանային ավիաընկերությունների ստուգումները՝ ավիացիոն միջադեպերի կրկնապատկման պատճառով։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Ռոստրանսնադզորին ուղղված կառավարության հանձնարարականի նախագծին։ Հսկողական միջոցառումների ընթացքում տեսուչները պետք է պարզեն թռիչքների անվտանգության և ինքնաթիռների թռիչքային պիտանելիության պահպանման, ինչպես նաև մասնագետների պատրաստվածության մակարդակը։ Ստուգումների պատճառ է դարձել հուլիսին «Անգար» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռի կործանումը և նմանատիպ աղետի կրկնվելու ռիսկերը։ Ռոստրանսնադզորի ...
Կարդալ ավելին »Հայաստանում անոմալ բարձր ջերմային ֆոն է
Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-10-ը Հայաստանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ «Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում»,- ասված է լենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 9-ին ...
Կարդալ ավելին »«Էրեբունի-Երևան 2807». վաղը Թաթայի համերգին կերգի նաև Լյուբա Ուսպենսկայան
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն առանձնանում է բազմատեսակ ու հետաքրքիր համերգային ծրագրերով՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ արտերկրից ժամանած երաժիշտների։ Հրավիրած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ Երևանում համերգային հրավառություն է սպասվում։ «Հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի անվան այգում Երևանի տոնի համերգային ծրագրի մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտական համերգով։ Երեկոյան հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին։ Արդեն ժամը 21։00-ին համերգային ...
Կարդալ ավելին »Ուիթքոֆը և Քուշները Եգիպտոսում բանակցություններից հետո կմեկնեն Իսրայել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ նշելով, որ նրանք Իսրայել կժամանեն հոկտեմբերի 9-ի երեկոյան։ Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, Եգիպտոսում էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններին նպաստելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում կողմերը եկել էին համաձայնության՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ազատ ...
Կարդալ ավելին »ԱԶԲ-ն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ՆԳ նախարարությանը
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Բանկի կողմից հաստատված «Աջակցություն ԱԶԲ աղետների ռիսկի կառավարման 2024-2030թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի
Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին: Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Ըստ e-gov.am–ում հրապարակված որոշման՝ նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ