• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

Հայաստանը ներկայացնող մրցավարները կաշխատեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Համրուն Սպարտանս» (Մալթա)-«Լոզան» (Շվեյցարիա) խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։  4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։ VAR-ի մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը, AVAR-ինը՝ Յուրա Մահտեսյանը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։ 

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 5․28 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակըկազմել է 11,268,315։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,201,908-ով կամ 11.9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,619,185-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

2026-ից  Formula 1-ը հեռարձակելու է Apple-ը՝ բացառիկ իրավունքով

Apple Inc.-ը և «Ֆորմուլա-1»-ը հայտարարել են հնգամյա գործընկերության մասին։ Այն ընկերությանը հնարավորություն կտա բացառիկ իրավունքներով հեռարձակել այս ավտոմրցաշարի բոլոր փուլերը ԱՄՆ-ում՝ Apple TV հարթակում՝ սկսած 2026 թվականից։ «Այս համագործակցությունը հիմնված է Apple-ի և «Ֆորմուլա-1»-ի միջև ձևավորված ամրապնդվող հարաբերությունների վրա, որոնք զարգացան բլոկբաստեր F1 The Movie-ի համաշխարհային հաջողությունից հետո, որը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր սպորտային ֆիլմը», – նշված է Apple-ի հայտարարության ...

Կարդալ ավելին »

Հիմնական ցուցանիշների աճ՝ բանկային համակարգում

Հայաստանյան բանկերը 2025թ․ երրորդ եռամսյակի տվյալներով արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ու պարտավորություններն ավելացել են 21.2%-ով, իսկ կապիտալը՝ 21․4%-ով: Ներկայացնում ենք 2025թ․ երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում 2024 թվականի  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով՝ կազմելով ...

Կարդալ ավելին »

Ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ՝ AI կենտրոնների պատճառով

Արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման կենտրոնների թվի արագացող աճը լուրջ խնդիրներ է առաջացրել ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման համար՝ աշխարհի տարբեր մասերում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։ Այսպիսով, Մեքսիկայում տվյալների կենտրոնի բացումը, ըստ նրանց տվյալների, հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիացման, իսկ ջրի խափանումները, որոնք նախկինում տևում էին օրեր, այժմ կարող են շաբաթներ տևել։ Ջրի պակասը հանգեցրել ...

Կարդալ ավելին »

Մեկուսացված և անտեսանելի՝ Հելոուինին․ Dating.com-ի ուսումնասիրությունը

Հելոուինը կարող է թվալ քաղցրավենիքի, սարսափելի զգեստների և զվարճանքի տոն, սակայն Dating.com-ի ուսումնասիրությունը պարզել է, որ միայնակների համար այս օրն ավելի շատ տխրություն է բերում, քան ուրախություն, հաղորդում է NYP-ն։ 1000 միայնակների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 59%-ը Հելոուինը համարում է տարվա ամենադժվար հուզական տոներից մեկը, իսկ 57%-ը՝ այն նույնիսկ ավելի վատ, քան Սուրբ Վալենտինի օրը։ Շատերը ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 22/10/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 57.32 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 60.84 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 22/10/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.98%-ով և կազմել 4362.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 50.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.37%-ով և կազմել 1648.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 22/10/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 46706.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 6735.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.37%-ով և կազմել 22990.54 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 22/10/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.80%-ով և կազմել 24258.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 8206.07 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 9403.57 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 1062.81 կետ:

Կարդալ ավելին »