• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Պոլիտեխնիկում կբացվի «Կրիտիկական մետաղների» նորարարական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կստեղծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը` նշելով, որ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդար Պատարինսկիի հետ։ Լաբորատորիան կարևոր դեր է ունենալու կանաչ էներգիայի անցման, հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այս ուղղություններով որակյալ կրթության զարգացման գործում։ Նորաստեղծ լաբորատորիան իր տեսակով կլինի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը՝ նոր փուլում․ աճող տեխնոլոգիաներ և բարձր ռիսկեր․ ejc

Հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է պահպանել աճի միտումները՝ միաժամանակ բախվելով բնապահպանական և շուկայական նոր մարտահրավերների, գրում է ejc-ը։ Տեխնոլոգիական զարգացումները փոխում են արդյունահանման մեխանիզմները, իսկ հումքային մրցակցությունը խթանում է նոր ներդրումներ և ռիսկերի դինամիկա։ Տեխնոլոգիական վերափոխումներ Վերջին տարիներին հանքարդյունաբերությունում արագ զարգանում է խելացի արդյունահանման (Smart Mining) ուղղությունը։ Ավտոմատ կառավարման համակարգերն ու արհեստական բանականությունը ներմուծվում են հանքավայրերի կառավարման, հողի մշակումների և անվտանգության ...

Կարդալ ավելին »

«Չկայացած համերգ»․ Էլվինա Մակարյանին նվիրված մոնոդրաման հաջողությամբ շարունակում է իր ուղին

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ չկայացած համերգ» մոնոդրաման, որը հանդիսատեսի դատին է հանձնվել երգչուհու 75-ամյակի առթիվ, Երգի պետական թատրոնում շարունակում է իր հաջողված ուղին։ Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծել է, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, պարզվել է՝ Մակարյանի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները։ «Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են բարդ, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին »

2․5%-ով աճել է ինտերնետային ոլորտի հասույթը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 126,781.2 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.5%-ով։ Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 3.7%-ով և հասույթը կազմել է 1,303.4 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2.2%-ով և կազմել 7,253.4 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթը

Նոյեմբերի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման, պայթյունի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 5, դժբախտ պատահարի, կեղծ ահազանգի՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 7, թունավորման, օձի նկատման՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի ...

Կարդալ ավելին »

Մալթան կրճատում է ծնողների հարկերը՝ ծնելիությունը խթանելու նպատակով

Մալթան հայտարարել է երկու կամ ավելի երեխա ունեցող ծնողների համար հարկերի նվազեցման մասին՝ ժողովրդագրական անկումը հաղթահարելու կառավարության ջանքերի շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը։ Ֆինանսների նախարար Քլայդ Կարուանան խորհրդարանում հայտարարել է, որ միջերկրածովյան կղզու բնակչության շրջանում ծնելիության չափազանց ցածր մակարդակը «ամենամեծ մարտահրավերն» է, որի առջև կանգնած է երկիրը։ «Մենք պետք է խրախուսենք ավելի շատ ընտանիքների ունենալ առնվազն երկու երեխա», – ասել ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը հանդիպել է ԶՈւ օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Երկրի ...

Կարդալ ավելին »

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

«Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը նոյեմբերի 10-ից միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը: Համաձայն գործող ռեժիմի՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:

Կարդալ ավելին »

Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել

Հնդկաստանը չի դադարեցրել ռուսական նավթի գնումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյին։ «Կարող եմ ասել, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել», – Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ընդգծել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարություններն այն մասին, որ հնդկական կողմը գործնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը։

Կարդալ ավելին »