• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Ford-ի շահույթն ավելացել է

2025 թվականի երրորդ եռամսյակում Ford Motor-ի մաքուր շահույթն ավելացել է 2.7 անգամ, մինչդեռ եկամուտը գերազանցել է կանխատեսումները։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 2.447 միլիարդ դոլար՝ կամ մեկ բաժնետոմսի հաշվով 60 ցենտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 892 միլիոն դոլարի կամ 22 ցենտի համեմատ։ Ընկերության եկամուտն աճել է 9.4%-ով՝ հասնելով 50.53 միլիարդ դոլարի, մինչդեռ նախորդ տարի այն ...

Կարդալ ավելին »

ՀՀ 69 661 կազմակերպությունում գրանցված է 758 827 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի  օգոստոսի դրությամբ Հայաստանում գործել է 69,661 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 758,827, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 282,568 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,481 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 147,002 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Աբու Դաբիում մասնակցել են CIS Travel Marketplace-ին

Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Ալ-Այն մարզում անցկացրել է CIS Travel Marketplace միջոցառումը, որը համախմբել էր Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Աբու Դաբիի 62 գործընկերների՝ հյուրանոցների, տեսարժան վայրերի եւ տուրօպերատորների ղեկավարների:  Նախաձեռնությունը դարձել է DCT Abu Dhabi-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ առանցքային շուկաների հետ համագործակցությունն ամրապնդելու եւ Էմիրություն զբոսաշրջային ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ ՀՀ մարզեր և Երևան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 5,587: 2025թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 2,195 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39.3%-ը: Կոտայքում իրականացվել է 1,051 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 18.8%-ը: Արարատում իրականացվել է 453 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 8.1%-ը: Արմավիրում իրականացվել է 553 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ-ն աշխատանքի է հրավիրում պլանավորող-հաշվառողի

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը արտադրական ստորաբաժանման համար աշխատանքի է հրավիրում պլանավորող-հաշվառողի։ Պարտադիր պահանջներն են՝ բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում, MS Excel, MS Word ծրագրերի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի տիրապետում, աշխատանքային փորձը, որպես հաշվետար, ցանկալի է: Ցանկացողները կարող են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկել ռեզյումե hr@kapanmpc.am էլ.փոստի հասցեին՝ հաղորդագրության մեջ նշելով վերոնշյալ հաստիքի անվանումը։

Կարդալ ավելին »

Իսպանիայի դատարանը Meta-ին պարտավորեցրել է տեղական ԶԼՄ-ներին գրեթե կես միլիարդ եվրո վճարել

Իսպանիայում գործող իսպանական մեդիա ընկերությունները հաղթանակ են տարել սոցիալական ցանցերի հսկա Meta-ի դեմ, երբ Մադրիդի դատարանը հինգշաբթի ամերիկյան ընկերությանը պարտավորեցրել է իբրև վնասի փոխհատուցում լրատվամիջոցներին գրեթե կես միլիարդ եվրո վճարել, հաղորդում է Associated Press-ը։ Ըստ դատական ​​​​հայտարարության՝ Մադրիդի թիվ 15 առևտրային դատարանը որոշել է, որ տեխնոլոգիական հսկան օգտվել է անարդար շուկայական առավելությունից՝ խախտելով համացանցի օգտատերերի անձնական տվյալները և դրանք օգտագործելով ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն աճել է 6,2%-ով

2025 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 762 մլրդ 123․9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այդ մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․2%-ով։ 2025 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 21/11/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 59.55 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 63.67 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 21/11/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.40%-ով և կազմել 4077.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.67%-ով և կազմել 50.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.14%-ով և կազմել 1560.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »