• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Օհանավանում. Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է ...

Կարդալ ավելին »

Երևանը բնապահպանական խնդիրների առջև է կանգնում հիմնականում ձմռան ամիսներին․ քաղաքապետ

Էկոլոգիական խնդիրների հետ մենք հիմնականում բախվում ենք ձմռան ամիսներին։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նշել է, որ այդ ընթացքում օդի աղտոտվածության ցուցանիշները չափազանց մտահոգիչ են դառնում։ «Եվ ինչքան էլ մեզ թվում է, թե տաք ամիսներին ավելի շատ փոշի է կուտակվում, այնուամենայնիվ, օդի որակը չափող մեր 160 սարքերը ցույց են տալիս, ...

Կարդալ ավելին »

Մասկի դստեր դեբյուտը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում

21-ամյա մոդելն իր նորամուտն է արել Ալեքսիս Բիթթարի «Միսս ԱՄՆ 1991» գեղեցկության մրցույթի թեմատիկ միջոցառման ժամանակ։ «Ես միտումնավոր ընտրեցի յուրաքանչյուր մասնակցի ներկայացնելու Միացյալ Նահանգների այն նահանգը, որտեղ տրանսգենդերների իրավունքները սպառնալիքի տակ են»,-Page Six Style-ի հրապարակած հայտարարության մեջ ասել է դիզայները։ Տրանսգենդեր Վիվիանը ցուցադրությանը քայլել է որպես «Միսս Հարավային Կարոլինա»։ Նա վստահ քայլել է կարճ թևքերով կարմիր զգեստով՝ համալրելով կերպարը Ալեքսիս ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը Ղարաբաղի դեպքում չաշխատեց. Փաշինյան

Անվտանգության օրակարգի տեսանկյունից շատ կարևոր է համախմբվածությունը, բայց մենք հաճախ մոռացության ենք տալիս մի կարևոր հանգամանք, որ պետք է հստակ ու ճշգրտված լինի, թե ին չի շուրջ է համախմբվածությունը և ինչ նպատակ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող են լինել արձագանքներ, թե պա՞րզ չի, թե ինչի ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն: «Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը ...

Կարդալ ավելին »

Երևանում էլեկտրական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական ...

Կարդալ ավելին »

Brent-ի գինը բարձրացել է՝ մեկ բարելի համար մինչև 67.35 դոլար

Նավթի գները երկուշաբթի առավոտյան չափավոր աճել են՝ նախորդ շաբաթվա աճից հետո։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.36 դոլարով (0.54%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.35 դոլարի: Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը բարձրացել է 0.62 դոլարով (0.93%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.99 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները այս պահին ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տպագրիչների փ. 3, 8 շենքեր, Տպագրիչների փ. 3, 5, 5ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 62, 62ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 առանձնատներ, Արշակունյաց պող. 16, 16ա ...

Կարդալ ավելին »

Կարիբյան ծովում նարնջագույն շնաձուկ է հայտնաբերվել

Կարիբյան ծովում բռնել և բաց է թողնվել իր տեսակի մեջ առաջինը՝ սպիտակ աչքերով վառ նարնջագույն դայակ-շնաձուկը (Ginglymostoma cirratum): Շնաձկան մոտ հայտնաբերվել է քսանթիզմ կամ քսանթոքրոմիզմ կոչվող հազվագյուտ հիվանդություն, որը մեծացնում է մաշկի դեղին պիգմենտացիան: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման հիվանդությամբ շնաձուկ է հայտնաբերվել: Ծովային գիշատիչը միաժամանակ ալբինիզմ կոչվող հիվանդություն ունի, որի պատճառով շնաձուկն սպիտակ աչքեր ունի: Հետազոտությունը ...

Կարդալ ավելին »

Լիդիան Արմենիան հնարավորություններ է ստեղծում երիտասարդ երկրաբանների համար

Տարիներ շարունակ Լիդիան Արմենիան եղել է երիտասարդների կողքին՝ նրանց ընձեռելով բացառիկ հնարավորություն աշխատելու միջազգային լավագույն մասնագետների հետ։ Այդ միջավայրում նրանք ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլև անմիջապես գործնականում հմտանում ու կայանում են որպես մրցունակ մասնագետներ։ Շարունակելով այս քաղաքականությունը՝ այսօր ևս Լիդիան Արմենիան նման հնարավորություն է ստեղծել երիտասարդ երկրաբանների համար։ Թիմի նոր անդամներն իրենց առաջին մասնագիտական քայլերն են անում ...

Կարդալ ավելին »