• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Ամերիկյան ինդեքսներ․ 21/11/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 46138.77 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 6642.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 22564.23 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 21/11/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 23162.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 7953.77 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 9507.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.38%-ով և կազմել 1029.78 կետ:

Կարդալ ավելին »

Tesla-ի լիովին ինքնավար երկտեղանոց Cybercab էլեկտրաքարը՝ 2026-ին

Tesla-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում կսկսի լիովին ինքնավար երկտեղանոց Cybercab էլեկտրամեքենաների արտադրությունը: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ «Այս մեքենան կենդանի էակի տպավորություն կթողնի։ Ահա թե որքան լավը կլինի արհեստական բանականությունը»,– ասել է նա անցած եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդաժողովի ընթացքում։ Cybercab-ը ներկայացվել էր անցած տարի։ Այն չունի ղեկ և ոտնակներ։ Բացի այդ, Tesla-ն նախատեսում է մինչև ...

Կարդալ ավելին »

Վրաստանում արձանագրվել է վերջին 30 տարվա ամենամեծ խաղողի բերքը

Հոկտեմբերի 23-ի տվյալներով՝ Վրաստանի խաղողագործական շրջաններում վերամշակվել է 330 հազար տոննա խաղող, ինչը նշանակում է, որ 2025 թվականին արձանագրվել է վերջին երեք տասնամյակի ամենաբարձր խաղողի բերքը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում բերք է հանձնել 21.200 խաղողագործ։ Կախեթի շրջանում վերամշակվել է մոտ 323 հազար տոննա խաղող։ Ներկայում ակտիվ խաղողահավաքը շարունակվում է Սագարեջոյում։ Խաղողահավաք է ընթանում նաև Վրաստանի խաղողագործական կարևոր տարածաշրջաններից մեկում՝ Լեչխումիում։ ...

Կարդալ ավելին »

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված

ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պահեստներում առկա՝ շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց ընկերության պահեստներում առկա՝ շահագործումից հանված ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ն ընդունել է բանաձև 2026-ի ձմեռային օլիմպիական խաղերում զինադադարի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում օլիմպիական զինադադար հաստատել 2026 թվականի Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» խորագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։ «Մենք պետք է համատեղ աշխատենք սպորտը քաղաքականությունից առանձնացնելու համար։ Սա նշանակում է, որ մարզիկները ...

Կարդալ ավելին »

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։ Երևան քաղաքի՝ նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան ...

Կարդալ ավելին »

Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

Նոր՝ որակյալ ներդրողների ներգրավում, հանքարդյունաբերական ոլորտի զարգացում և աշխարհի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն․ CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը, ըստ մասնագետների, թույլ կտա հասնել այս և այլ նպատակների։ Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ ՀՀ-ում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» CRIRSCO-ին անդամակցելու ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտում CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը թույլ կտա խոսել նույն լեզվով, ինչ ամբողջ աշխարհում. Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին»՝ CRIRSCO-ին անդամակցության հարցի աշխատանքային քննարկման շրջանակներում այսօր Էլիտ Պլազայում հավաքվել էին ոլորտի առաջատար մասնագետները: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Կառավարության կողմից դեռևս ...

Կարդալ ավելին »

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի կենսաբազմազանության և կլիմայի հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայիէկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգայինբանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ։ Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման,կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացմանառաջնահերթությունները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բնապանության ոլորտում 2016 թվականից սկսվածՀայաստան-Ֆրանսիա արդյունավետ գործընկերությանը, որն իրականացվում է հիմնականում ԵՄֆինանսավորմամբ մի շարք ծրագրերի շրջանակում։ Նախարարը բարձր է գնահատել ջրային ռեսուրսների կառավարման ...

Կարդալ ավելին »