• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գործարկվելու է էլեկտրական շչակ

Սեպտեմբերի 4-ին Երևանի «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ընթացքում ժամը 15:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ

Սեպտեմբերի 4-ի գիշերը և ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար նվազել: Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34: ...

Կարդալ ավելին »

FT. ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։ «Ներկաների թվում կլինեն Գերմանիայի կանցլեր ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար

Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության, 5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 4 ...

Կարդալ ավելին »

Deutsche Welle. կյանքը՝ պատից այն կողմ. Կիրանց գյուղի նոր իրականությունը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը սկսվել էր ռազմական գործողությունների ավարտից հետո, նոր թափ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ աջակցությամբ Բաքվի և Երևանի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այս պայմանավորվածությունները, բացի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը՝ դրանով իսկ էական ճշգրտումներ մտցնելով սահմանային աշխատանքների նախկինում համաձայնեցված պլանների մեջ։ Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է ...

Կարդալ ավելին »

The New York Post․ Թրամփը ցանկանում է, որ Եվրոպան դադարի ռուսական նավթ գնել

Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը և միանա իր առաջարկած պատժամիջոցներին այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են դա անել, The New York Post-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Հելսինկիի վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ մինչ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կազմում են Ռուսաստանի կողմից հանածո վառելիքի բոլոր գնումների գրեթե 75%-ը, որոնց ընդհանուր վաճառքի ծավալը անցյալ տարի կազմել է ...

Կարդալ ավելին »

ԲԸՏՄ ղեկավարն այցելել է Վեդու ջրամբար և FPWC-ի Ուրցաձորի կենդանիների ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ջրային ռեսուրսների օգտագործման և արդյունավետ կառավարման նպատակով շրջայց է կատարել Վեդիի նորակառույց ջրամբարի տարածքում, տեղում ծանոթացել ջրամբարի լցվածության աստիճանին, ջրառի կետում հետևել ջրի պահպանման ու բաշխման աշխատանքների ընթացքին։ Հ․ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ տեղայնացված արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Կարդալ ավելին »

Խստացվում է բուժաշխատողների վրա հարձակումների համար պատիժը

Հայաստանում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վրա հարձակվելու համար կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են նոր հոդված սահմանել, որը պատասխանատվություն է նախատեսում բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։ «Այս նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բուժաշխատողների վրա ...

Կարդալ ավելին »

Դատարանում որոշ կատեգորիաների քաղաքացիների պետտուրքի վճարումը կհետաձգվի. քննարկում ԱԺ-ում

Օրենսդրական փոփոխության արդյունքում քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումների պետական տուրքի վճարումը կհետաձգվի։ Այս մասին սեպտեմբերի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է հետաձգում նախատեսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը (դատախազը կամ դատարանը) հաստատել ...

Կարդալ ավելին »