• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Նորություններ

ԱՄՆ աջակցությամբ ոստիկանության բարեփոխումները տվել են տեսանելի արդյունքներ. ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ ՆԳՆ–ից հայտնում են, որ նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։ Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ն բարձր է ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի  Փարիզ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից: «Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել ննջարան և փորձել խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր

Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի  տներից մեկից գողություն է կատարվում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Քրեական և համայքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել ...

Կարդալ ավելին »

Google. բլոքչեյն հարթակ` բանկերի համար

Google Cloud-ը ներկայացրել է Universal Ledger (GCUL)-ը՝ ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկաների մասնակիցների համար նախատեսված բաշխված ռեեստրի հարթակ։ GCUL-ը գործում է որպես ծառայություն և պարզեցնում է առևտրային բանկերում հաշիվների կառավարումը և դրանց միջև փոխանցումները։ Համակարգին մուտքը ապահովվում է մեկ API-ի միջոցով։ Հարթակը թույլ է տալիս գրեթե ակնթարթային միջսահմանային վճարումներ կատարել ցածր վճարներով՝ 24/7 ռեժիմով։ Համակարգը նախագծված է KYC և այլ կարգավորող պահանջներին ...

Կարդալ ավելին »

Թվային հեռուստատեսային ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 02/09/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 382.52 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով և կազմել 446.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0085 դրամով և կազմել 4.7613 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.98 դրամով և կազմել 514.87 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 02/09/25

Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 42718.47 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 3075.18 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 3857.93 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 25077.62 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 02/09/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 64.20 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.05%-ով և կազմել 68.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 02/09/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 24039.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 7762.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 9216.82 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 1142.79 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 02/09/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 45636.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 6501.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 21705.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »