• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Business

ԱՄՀ․ առևտուրը դադարել է լինել տնտեսության աճի շարժիչն աշխարհում

Արժույթի միջազգային հիմնադրամը գրանցել է, որ առեւտուրն առաջին անգամ դադարել է լինել համաշխարհային տնտեսական աճի շարժիչը։ Այդ մասին հայտնել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։ Նա նշել է «առեւտրի հատվածայնացման բացասական գործոնի մասին համաշխարհային տնտեսության համար»։ Միայն վերջին 18 ամիսներին մտցվել են 4 հազար սահմանափակիչ միջոցներ, որոնց 60 տոկոսը՝ զարգացած տնտեսությունների կողմից։ «Երբ մենք ուսումնասիրեցինք այդ բոլոր 4 հազար [սահմանափակիչ] միջոցները, ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի բորսայական պահուստները նվազել են՝ հասնելով վերջին տարիների ամենացածր մակարդակին

CryptoQuant-ի տվյալների համաձայն՝ բիթքոյնների պահումները կենտրոնացված կրիպտո բորսաներում ընկել են մինչև վերջին տարիների ամենացածր մակարդակ: Միայն վերջին ամսվա ընթացքում ավելի քան 51,000 BTC դուրս է բերվել խոշոր առևտրային հարթակներից: Միտումը վկայում է առաջին կրիպտոարժույթի առաջարկի կրճատման մասին: 2021 թվականի հոկտեմբերին, երբ համապատասխան ցուցանիշը հայտնվեց CryptoQuant-ում, բորսայի պահուստները կազմում էին 3․2 միլիոն BTC, ներկայիս արժեքը կազմում է ~2․6 միլիոն BTC: Փորձագետը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում աճում է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը

2024թ. 3-րդ եռամսյակում ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տեղաբաշխված այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի քանակը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20% – ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ ՝ 7% – ով: Այդ մասին հաղորդում է բեռնափոխադրումների ATI.SU միջազգային բորսան: Թրենդը որոշում են Ռուսաստանից բեռնափոխադրումները. այս ուղղությամբ հայտերի քանակը տարեկան կտրվածքով աճել է 23% – ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ ...

Կարդալ ավելին »

«Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ

«Ռոսպոտրեբնադզորը»շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ։ Ծառայության տվյալների համաձայն՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանի մոնիթորինգի ընթացքում հայտնաբերվել են 48 կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պարտադիր պահանջներին: «Այդ հավելումները գրանցված են Հայաստանի լիազոր մարմինների կողմից և ռիսկեր են ստեղծում շուկայում ոչ անվտանգ արտադրանքի հայտնվելու համար», – հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում: Ինչպես հաղորդում ...

Կարդալ ավելին »

9 ամսում ՀՀ բանկերի շահույթն աճել է 25%-ով․ Banks

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները գերազանցում են 95%-ը

Հոկտեմբերին եվրոպական ստորգետնյա պահեստարաններից գազ այս ամիս արդեն չորրորդ անգամ է դուրս բերվել, իսկ ներարկումը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր, այդուհանդերձ, գազապահուստը գերազանցել է 95%-ը, սակայն արդեն զգալիորեն զիջում են 2023 թվականի ռեկորդին: Եվրոպայի բորսայում գազի 1000 խմ-ն վաճառվում է 440 դոլարով: Հոկտեմբերի 13-ին, ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների, Եվրամիության երկրների ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկումը կազմել է 152 միլիոն ...

Կարդալ ավելին »

Արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան հոկտեմբերի 15-ի դրությամբ 181 է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։  Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ...

Կարդալ ավելին »

ՌԴ, Չինաաստան․ արտահանումը ՀՀ-ից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսվ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 9․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ կամ 5․1 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 626.54%-ով կամ 3․7 մլրդ դոլարով և կազմել 4.31 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 44.47%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․93 ...

Կարդալ ավելին »

Զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2024թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 758,827 մարդ, այդ թվում 209,593 պետական և 549,234 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.2% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 5.3% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,121.2[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․4%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 8․3%-ով և կազմել 2,448.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 9․5%-ով և կազմել 1,379.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 5․2%-ով և կազմել 1,586.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »