Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը Օտտավային խնդրել է վերանայել Չինաստանից ներմուծվող իր մեքենաների նկատմամբ մաքսատուրքերը՝ նախքան Կանադան հայտարարել է, որ 100 % մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարությունում իր աղբյուրին։ Կանադան, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 100 % մաքսատուրքը Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրամեքենաների, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Business
Հնդկաստանը 2024-2025-ին 160 տոննա ոսկի կգնի ԱՄԷ-ից
Հնդկաստանը մտադիր է ընթացիկ 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) Արաբական Միացյալ Էմիրություններից գնել մինչև 160 տոննա ոսկի՝ 1% արտոնյալ տարիֆային սակագնով՝ տարիֆային քվոտային (TRQ) համապատասխան: Այդ մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի նախարարների կաբինետի աղբյուրների։ Ոսկու ներմուծումը կիրականացվի երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2022 թ. մայիսի 1-ին։ Այն նախատեսում ...
Կարդալ ավելին »Հայաստանում արտահանումն աճել է 2.2 անգամ
2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 20,424.5 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 95%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,947․1 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 8,738.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Եվրոպայում գազի պաշարները չնախատեսված հանգամանքներում գուցե չբավարարեն
Եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը չնախատեսված հանգամանքների, դրանց թվում՝ կտրուկ ցրտի կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում: Դրա մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ Եվրոպայում գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են՝ նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ։ Եվ այս պահուստները պետք է բավարար լինեն, բայց միայն այն դեպքում, եթե «ինչ-որ անկանխատեսելի բան տեղի ունենա»,-պարզաբանում ...
Կարդալ ավելին »Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են առավելագույնի՝ վատ բերքի պատճառով
Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույնին՝ վատ բերքի և հիմնական արտադրող երկրներում բույսերի հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը: Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մինչև 5,04 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի շեմը։ Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում ...
Կարդալ ավելին »Համաշխարհային առաջատար Accor-ը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի
Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ-ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL-Accor Live Limitless ...
Կարդալ ավելին »Առաջարկվում է բիզնեսը ստուգել առանց ծանուցման
ՀՀ վարչապետի աշխատակազմինն առընթեր տեսչական մարմինների համակարգման գրասենյակը փոփոխություններ է նախաձեռնում Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում և հարակից օրենքներում, որոնք թույլ կտան հրաժարվել նախատեսվող ստուգումների մասին բիզնեսին տեղեկացնելու պրակտիկայից: Փաստաթուղթը զետեղվել է իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում։ Ինչպես ասվում է օրինագծում, ներկայում բիզնեսի սեփականատերերը, նախապես տեղեկացված լինելով ստուգող մարմինների կողմից իրականացվող ստուգումների մասին, շատ հաճախ միջոցներ են ...
Կարդալ ավելին »BMW-ն՝ եվրոպական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը
Գերմանական BMW ավտոարտադրողը հուլիսին դարձել է էլեկտրական մեքենաների եվրոպական շուկայի առաջատարը՝ վաճառքներն ավելացնելով ավելի քան մեկ երրորդով և այս ցուցանիշով առաջին անգամ առաջ անցնելով ամերիկյան Tesla կորպորացիայից: Այս մասին հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ: Նրա տվյալներով՝ նախորդ ամիս եվրոպական 28 երկրներում BMW-ի էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 35%-ով: Վաճառված մեքենաների թիվը հասել է գրեթե ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն Չինաստանում արտադրված Tesla-ի մաքսատուրքերը նվազեցրել է մինչև 9%
Եվրահանձնաժողովը սահմանել է Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մշտական մաքսատուրքերը, որոնք կկազմեն 17%-ից մինչև 36․3%: Միևնույն ժամանակ, Չինաստանում արտադրված Tesla էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը գրեթե կիսով չափ կրճատվել են և սահմանվել 9%: Այսպիսով, Եվրահանձնաժողովի վերջնական մաքսատուրքերը չինական մեքենաների վրա մնացել են գրեթե անփոփոխ՝ հուլիսի 4-ին հայտարարված ժամանակավոր տուրքերի համեմատ, որոնք տատանվում էին 17․4%-37․6% միջակայքում: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ BYD էլեկտրական մեքենաների համար ...
Կարդալ ավելին »Տանիքի թերություն․ Tesla-ն ավելի քան 9000 Model X է հանում վաճառքից
ԱՄՆ Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտնել է, որ Tesla-ն վաճառքից հանում է 9136 միավոր Model X սպորտային ավտոմեքենա՝ տանիքի երեսվածքը կարող է պոկվել՝ մեծացնելով վթարների վտանգը, հայտնում է Reuters-ը։ «Առջևի և կենտրոնական տանիքի կոսմետիկ հարդարման տարրերը կարող են փակցվել մեքենային՝ առանց նախաներկման: Արդյունքում, մեկ կամ երկու հարդարման տարրերը կարող են անջատվել մեքենայից», – ասվում է NHTSA-ի օգոստոսի 20-ի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ