• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Որտեղից ենք ամենաշատը բերում․ ներմուծումը՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն ...

Կարդալ ավելին »

Մսի արտադրությունն աճել է 7․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,451.9 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 7․5%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 5.1%-ով և կազմել 6,379.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33%-ով և կազմել 901.5 տոննա։

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են գինեգործության ոլորտում գործակցության հեռանկարները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գինու ազգային գործակալության տնօրեն Լևան Մեխուզլայի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Վրաստանի գինու գործակալության միջև համագործակցության հետ կապված հարցեր։ Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության 2023 թվականի տվյալների համաձայն, հայկական կողմը Վրաստան է արտահանել 18.7 հազար լիտր գինի, ինչը 74.7 տոկոսով ավելի է ...

Կարդալ ավելին »

Wildberries-ի հիմնադրի ամուսինը «Ռոսպատենտի» միջոցով փորձում է կասեցնել միաձուլումը Russ-ի հետ. Коммерсант

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, նամակ է ուղարկել «Ռոսպատենտ»-ին, որում նշվում է, որ ապրանքային նշանների էլեկտրոնային շուկայից փոխանցումը կառույց՝ստեղծված ընկերության և գովազդային օպերատոր Russ-ի միաձուլման արդյունքում, կարող է խախտել դրա իրավունքները։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը, որը նամակ է ստացել Վլադիսլավ Բակալչուկի շահերը ներկայացնող փաստաբանական գրասենյակից։ Նամակում փաստաբանները խնդրում են ստուգել Wildberries-ի հայտարարությունները՝ կապված ընկերության ապրանքային նշանների նկատմամբ ...

Կարդալ ավելին »

86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվից՝ քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները սահմանող արձանագրության վավերացման մասին օրենքը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։  Հաղորդվում է, որ դրանով փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում։   Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից և ներկայացվել է ՌԴ ...

Կարդալ ավելին »

Մի փոքր կրճատվել է նավթամթերքի ներմուծումն արտահանման՝ մի քանի անգամ աճի պայմաններում

Հայաստանը 2023 թվականին ներմուծել է 522.3 հազար տոննա նավթամթերք, ինչը 0.6% – ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 12,2 % – ով՝ մինչև 504.4 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (70%), Իրանից (7,5%), Հունաստանից (4,9%), Արաբական Միացյալ Էմիրություններից (4,1%), Թուրքիայից (4%), Բուլղարիայից ...

Կարդալ ավելին »

Կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն

Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնական ծրագիրը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Հայաստանում ավելի քան 10 տարի կիրառվում են կպչուն պիտակներ, բայց առանց QR կոդի։ Կպչուն պիտակները թույլ են տալիս նույնականացնել միայն տվյալ արտադրողի կամ խանութի ապրանքի ընդհանուր ծավալը, բայց ոչ յուրաքանչյուր կոնկրետ ապրանքի շրջանառությունը: Մինչդեռ QR կոդերով պիտակները լուծում են այս ...

Կարդալ ավելին »

Առևտրային բանկերն առաջին կիսամյակում ստացել են 172.14 մլրդ դրամ շահույթ

ՀՀ 18 առևտրային բանկերը 2024 թվականի առաջին կիսամյակում աշխատել են շահույթով։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր բանկերի զուտ շահույթն աճել է, բացառությամբ 4 բանկերի։ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր զուտ շահույթը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 21.2%-ով կամ 30.154 մլրդ ՀՀ դրամով, կազմել 172,14 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա 141.986 մլրդ ՀՀ դրամի փոխարեն։ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

14.7%-ով ավելացել է կոնյակի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,385.0 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով։ Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք ...

Կարդալ ավելին »