Եվրասիական տնտեսական միությունում սահմանվել են 2025 թվականին մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան, ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից եկող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ ՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային ...
Կարդալ ավելին »Business
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը: Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան 40 միլիարդ դոլարով կկրճատի նավթային ծախսերը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են մինչև 2028 թվականը կրճատել տնտեսության նավթային հատվածի ծախսերը 40 միլիարդ դոլարով՝ կենտրոնանալով վերականգնվող էներգիայի և հանքարդյունաբերության զարգացման վրա: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով Goldman Sachs Group ամերիկյան բանկային խմբի տվյալներին: Նրա տվյալներով՝ Էր Ռիադը նախատեսում է մինչև 2030 թվականը ներդրումների մոտ 73%-ը վերահղել նավթի արդյունահանման հետ չկապված տնտեսական ոլորտներ: Արդյունքում, մինչև ընթացիկ տասնամյակի ...
Կարդալ ավելին »Ողջիում կառուցվում է խեցգետնաբուծական համալիր
Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. պետական աջակցության» ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ըստ նախատեսվածի 1350 քմ տարածք ընդգրկող, շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով իրականացվող խեցգետնաբուծական համալիրը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։ Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։ ...
Կարդալ ավելին »Մինչև 2030-ը «ՋիԷնՍի-ԱԼՖԱ»-ի ներդրումները կկազմեն 11,1 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շահառու «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնել է տվյալների մշակման կենտրոն, և մինչև 2030 թվականը ներդրումների ծավալը կկազմի 11.1 մլրդ ՀՀ դրամ, որից փոխհատուցման ենթակա ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև տարեվերջ
ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին կգործի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակում: Այս մասին որոշումն ստորագրվել է։ Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը սեզոնային շարունակվող պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգումների ժամանակաշրջանում պահպանելու համար», – ասվում է ՌԴ կառավարության Telegram-ալիքում։ ...
Կարդալ ավելին »ՀՀ և Աբու Դաբիի ֆոնդային բորսաները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։ Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրության համաձայն՝ ՀՖԲ-ն ...
Կարդալ ավելին »Հեղուկ գազը թանկացել է 54,3 տոկոսով
Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ։ Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ:
Կարդալ ավելին »Ապահովագրական հատվածի շահույթը նվազել է 65,3%-ով
Հայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2024թ. առաջին կիսամյակում նվազել է տարեկան 65,3%-ով (մեկ տարի առաջվա 39% աճի դիմաց)՝ կազմելով 948 մլն դրամ (2,4 մլն դոլար)։ Դա եղել է փոխհատուցումների տարեկան աճի արագացման արդյունք՝ 23,5%- ից մինչև 28,1%՝ ապահովագրավճարների դինամիկայի 25,6% աճից մինչև 6,3% անկում վատթարացման դեպքում, որոնց ծավալները կազմել են, համապատասխանաբար, 20,6 մլրդ և 38,7 մլրդ դրամ (53 մլն դոլար ...
Կարդալ ավելին »86,3 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Հայաստանը 2023 թվականին 86,3% – ով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը՝ մինչեւ 86,8 հազար հատ։ Համապատասխանաբար աճել է նաև մաքսային արժեքը՝ 84,5% – ով՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները ։ Հայաստանի համար ներմուծման հիմնական շուկաներն են ամերիկյանը (36,5%), մեքսիկականը (17,8%) եւ ճապոնականը (16,9%), որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (8%), Գերմանիան (6,4%), Չինաստանը (6,1%), Կանադան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ