• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Կենտրոնական բանկը՝ կրիպտոակտիվների մասին

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության  կարգավորման եւ վերահսկողության վերաբերյալ մոտեցումները: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, եւ թե՛ աշխարհում: 2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով ...

Կարդալ ավելին »

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել թռչնամիս. ՍԱՏՄ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել Բրազիլիայից թռչնամիս՝ 48 792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Կարդալ ավելին »

Պարադոքս անշարժ գույքի շուկայում․ գնորդները պակասում են, գները՝ բարձրանում

Մայրաքաղաքի բնակարանների շուկայում նկատելի փոփոխություններ են եղել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 6040 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թիվը նվազել է 2638 միավորով կամ ավելի քան 30%-ով։ Այսինքն՝ մայրաքաղաքի բնակարանների շուկան անկում է ապրել գրեթե մեկ երրորդով։ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների անկման գրեթե կեսը (ավելի քան 48%) բաժին է ընկնում երկու «էլիտար» թաղամասերին՝ Կենտրոնին և Արաբկիրին։ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ․ Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 1 մլրդ դոլար․ Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք քարեր և մետաղներ

Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար  արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը: Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական ...

Կարդալ ավելին »

Թվային ռուբլին` «22-րդ դարի կանխիկ արժույթ»

ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը միջազգային մաքսային ֆորումում թվային ռուբլին որակեց որպես 22-րդ դարի ապագա կանխիկ արժույթ: Նա կարծում է, որ թվային ռուբլին պետք է փոխարինի կանխիկ գումարին և ապահովի անցանց օգտագործման հեշտություն՝ առանց ինտերնետ հասանելիության։ Մոիսեևն ընդգծել է, որ փորձնական նախագծերի շրջանակներում թվային ռուբլին ավելի շատ նման է կանխիկին, քան անկանխիկին։ Բանկերը չեն լինի թվային ռուբլու իրական օպերատորները, նրանք ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։ «Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ինչպես ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ, ստորագրված կարգադրությամբ սահմանվել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել եւ ավանդներ ունենալ ռուսական բանկերում։ «Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր ...

Կարդալ ավելին »

2024-ին աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում

Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Այն դրական միտումները, որոնք արձանագրում ենք աշխատանքի շուկայում, կարծում ենք, որ կշարունակվեն 2024 թվականին։  Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման հուշագիր կստորագրեն

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝  երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և ...

Կարդալ ավելին »