• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Business

Հայաստանն Իրանում կայանալիք Eurasian Expo-ին կունենա իր տաղավարը

Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։   Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, ...

Կարդալ ավելին »

Ինչպես են տեղակայված բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՀԲՄ վերլուծությունը

Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, նրանցից 15-ը ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամսվա ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%: Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության ...

Կարդալ ավելին »

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ մասին հայտնել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Նա նշել է, որ տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների հանդիպում երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման նախագծի իրականացման վերաբերյալ։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա 6 ամիսներին Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կսկսեն էլեկտրաէներգիա ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ»,- նշեց նա։ Ավելի վաղ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Ճանապարհների ապաշրջափակումը կարող է ծառայել որպես Պարսից ծոցը՝ Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրական ծովին միացնող խաչմերուկ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին է ներկայացրել պետական աջակցության ծրագրերը

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։ Ողջունելով գործարարներին՝ նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման ...

Կարդալ ավելին »

Խոշոր բիզնեսն առաջարկում են նվազեցնել տուգանքի չափը ՀԴՄ կտրոնի բացակայության դեպքում

Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են նվազեցնել տուգանքների վճարման չափերը՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների բացակայության դեպքում։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը հաղորդել է, որ նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որին միացել են երկրի գրեթե բոլոր խոշորագույն ցանցային ընկերությունները: Ներկայումս խախտումների դեպքում, առաջին դեպքում, կիրառվում է տուգանք՝ 2 հազար դրամի չափով, ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում գործազրկությունը կրճատվել է 14,2%-ով

ԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%-ով։ Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը` գրանցված գործազուրկների թիվը 867 հազար է։ Ներկա պահին գործազուրկների թիվը ընդհանուր աշխատուժի 0,9%–ն է կազմում։2022 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 1,1%։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Կարդալ ավելին »

Կառավարությունը քննարկում է կանաչ ջրածնի արտադրության նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայում ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը Հայաստանում ալկոհոլային խմիչք կվաճառի

Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է գնորդներին Հայաստանի տարածքում։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու: Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։ ...

Կարդալ ավելին »