• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ

Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների ընթացքում աճել է 55%-ով։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Հայաստանից արտահանումն աճել ...

Կարդալ ավելին »

ԵԶԲ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

Հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ ԵԶԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ $20 մլն ընդհանուր անվանական ծավալով, $1000 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Դրանցով թույլատրվել է ...

Կարդալ ավելին »

Վրաստանը գինու արտահանմամբ 15-րդն է աշխարհում

2022 թվականին շշալցված գինի արտահանող հիմնական երկրների շարքում Վրաստանն զբաղեցրել է 15-րդ տեղը, նշված է Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) վերջին զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ AAWE-ն ներկայացրել է աշխարհի գինի արտահանող 50 խոշորագույն երկրների ցանկը։ Ասոցիացիայի տվյալներով, 2022 թվականին վրացական գինու արտահանումը կազմել է 248,16 մլն դոլար, իսկ երկրից արտահանվել է 99,76 մլն լիտր գինի։ Գինու մեկ լիտրի արտահանման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 ...

Կարդալ ավելին »

Կկանոնակարգվի օնլայն տաքսիների գործունեությունը. կսահմանվի էլեկտրոնային անդորրագրի պահանջ

Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական ...

Կարդալ ավելին »

Mitsubishi Motors-ը մինչև 200 միլիոն եվրո կներդնի Renault-ի դուստր ընկերությունում

Ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողը մտադիր է մինչև 200 միլիոն եվրո ներդնել Ampere ընկերության զարգացման համար, որը ֆրանսիական Renault ավտոարտադրողի դուստր ձեռնարկությունն է: Այդ մասին ասվում է Mitsubishi Motors կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ըստ Nikkei թերթի՝ ճապոնական ավտոարտադրողն ակնկալում է հետագայում գնել էլեկտրական մեքենաներ, որոնց մշակումն ու արտադրությունը կիրականացնի Ampere-ն՝ նպատակ ունենալով հետագայում վերավաճառել սեփական ապրանքանիշով Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի շուկաներում: Հիշեցնենք՝ ...

Կարդալ ավելին »

Առաջինը Մերձավոր Արևելքում․ Hyundai Motor-ը գործարան կկառուցի Սաուդյան Արաբիայում

Hyundai Motor-ը և Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը համաձայնության են եկել թագավորությունում մեքենաներ արտադրելու համատեղ ձեռնարկության շուրջ: Այդ մասին հայտնում են հարավկորեական ընկերությունից: Ի դեպ, սա կլինի Hyundai-ի առաջին գործարանը Մերձավոր Արևելքում։ Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 500 միլիոն դոլարը, հարավկորեական կողմին է պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 30%-ը, իսկ հիմնադրամինը՝ 70%-ը։ Նշվում է, որ գործարանում ավտոմատացման մակարդակը բարձր է լինելու։ Օբյեկտի ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան կնքում են 51 հուշագիր՝ 15,6 միլիարդ դոլար արժողությամբ

Կորեայի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան ծրագրում են 15.6 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման 51 հուշագիր ստորագրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի թագավորություն կատարած այցի ընթացքում: Հուշագրեր կստորագրվեն ներդրումային համաժողովի և շինարարության ոլորտում երկրների միջև համագործակցության 50-ամյակի արարողության ժամանակ։ Փաստաթղթերը վերաբերում են արդյունաբերության տարբեր ոլորտներին՝ ներառյալ նավթի առևտուրը, ջրածնային էներգիան և սննդամթերքը: 2022 թվականին էլ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Կորեայի Հանրապետություն կատարած ...

Կարդալ ավելին »

Մեր և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այդ մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։ «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և ...

Կարդալ ավելին »