2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվել
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։ Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում ...
Կարդալ ավելին »Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը ...
Կարդալ ավելին »Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ
PubՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցություննէ հայտնել Օլիմպիական խաղերի եռակի հաղթող, լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ: Ցավակցական խոսքում մասնավորապեա ասված է. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը ...
Կարդալ ավելին »Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված հերթական գույքը
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 730 միլիոն դրամ է: Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասեցում գտնվող ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի ընտրանին Տիրանայում հաղթել է Ալբանիային
Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ալբանիային: Հանդիպումը կայացավ Տիրանայում: Մեկնարկային քառորդում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարողացավ առավելություն ստանալ և այն պահել մինչև քառորդի ավարտը` 17:22: Ալբանիայի ընտրանին ակտիվ երկրորդ քառորդ անցկացրեց, սակայն թիմերը մեծ ընդմիջման գնացին 33:47` հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, որը պահպնեց մինչև խաղի ավարտը: Ալբանիա-Հայաստան` ...
Կարդալ ավելին »Մինչև հունիսի 30–ը հնարավոր կլինի 0% մաքսատուրքով կարտոֆիլի սերմացու ներմուծել Հայաստան
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի 6 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։ Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրքի դրույքաչափ նկատմամբ սակագնային արտոնություն։ «Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է ...
Կարդալ ավելին »Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական
Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 4 մրցավարով և մրցավարի 8 օգնականով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ: ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝ Մրցավարներ 1.Զավեն Հովհաննիսյան2.Հենրիկ Նալբանդյան3.Աշոտ Ղալթախչյան4.Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ 1.Մեսրոպ Ղազարյան2.Արթուր Գդլյան3.Ատոմ Սևգուլյան4.Սարգիս Հովհաննիսյան5.Խաչատուր Հովհաննիսյան6.Գևորգ Շախկալդյան7.Վանիկ Սիմոնյան8.Հարություն ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միությունն անդամակցեց ՀԳՀՄՏ-ին
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ.-ի առաջին հերթական նիստը։ Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 13-ը։ ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, այդ թվում նաև` նախօրեին «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» գործատուների միության ՀԳՀՄ-ին անդամակցման նպատակով համատեղ նախաձեռնած քննարկման արդյունքները: Վահագն ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու 2027 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղին։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին:Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Թիմը Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ հանդես կգա հետևյալ կազմով․ Ալբերտ ԹադևոսյանԱնդրե Սպայթ ՄկրտչյանՔրիս ՋոնսԶաք ԹավիտյանԱրայիկ ԳևորգյանԳաբրիել ԱճեմյանՅուրա ՄելիքյանԴավիթ ԽաչատրյանԿարեն ՄելիքյանԴանիել ԿիրակոսյանՀայկազ ԳրիգորյանՄիհրան Ներսես Մարզչական շտաբում ընդգրկված են հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ