• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Աճել են տարբեր շինարարական աշխատանքների ծավալները

 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.7 տոկոսով՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այս տարվա մարտին 13.1 տոկոսով գերազանցվել է 2023-ի նույն ամսվա ցուցանիշը: 2024 թվականի գարնան առաջին ամսին երկրում կատարվել է 30 մլրդ 638.2 մլն դրամի շինարարություն: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի միջոցներով ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը

2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար: ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները: 2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։  Վարչապետ Փաշինյանն այս մասին հայտարարեց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված ...

Կարդալ ավելին »

Մրցույթ՝ գիտության և ՏՏ ոլորտներում Հայաստան-Իտալիա գործակցության շրջանակում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է գործակցության ծրագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր:  Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր: 

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում

Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կարդալ ավելին »

3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին ...

Կարդալ ավելին »