Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է, hայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը. «Օրվա նպատակն է` հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Ձեզ ենք ներկայացնում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում
Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ «Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը ...
Կարդալ ավելին »Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի կինոյի հիմնադրամի» վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի դրույթների արդյունավետ կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ը, որի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը: Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։ ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական ...
Կարդալ ավելին »Հայաստանում կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն, ներդրման չափը՝ 210 մլն ԱՄՆ դոլար
Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր, որով նախատեսվում է ներդրման 210 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի ...
Կարդալ ավելին »Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակներիհաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական ...
Կարդալ ավելին »Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ»,- ...
Կարդալ ավելին »Հայաստանում կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագիր
Երևանում տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որտեղ ներկայացվեցին ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման իր ելույթում նշեց, որ տվյալ բնագավառում Հայաստանի իշխանությունների և հասարակության հետ համագործակցությունն ամենահաջողվածներից է։ «Մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց ...
Կարդալ ավելին »Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ