• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% – ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։ Նախանշվող վայրընթաց միտումը պայմանավորված էր Ռուսաստանից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ նույն երկրներ արտահոսքի շարունակական բարձր աճի պայմաններում։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1%-ը սողանքների, 30%-ը՝ սելավների

Գործադիրը հաստատլ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությունը և 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները: Նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ  Արփինե Սարգսյանը: «ՀՀ-ն աղետների տեսանկյունից լուրջ հակվածություն ունի հատկապես՝ երկրաշարժերի: Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների,  ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ արել գործակցության ծրագիր ներկայացնել Հայաստանին

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 158 բուժաշխատող արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմողներից 81-ը բժիշկներ են, 77-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։ Կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և ...

Կարդալ ավելին »

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները: Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում: Lithuania is sending €350k humanitarian aid to Armenia to help address the immediate needs of those who fled from Nagorno Karabakh. We support Armenia’s independence, sovereignty, territorial integrity and the path of ...

Կարդալ ավելին »

Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի  հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Կցանկանայի հանրայնորեն ասել`  Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ...

Կարդալ ավելին »

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի առաջնորդների ձերբակալությունները

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924: «Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն ...

Կարդալ ավելին »