• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանը մեծ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանվածներին տեղափոխելու համար

Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։https://www.youtube.com/embed/1bEMlAM0tdU?si=u_ETT88FANk39K7T Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։  «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 68386-ի

 Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։ «4002 անձ ապահովվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 51,8%-ով

2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են

Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին »

Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել էր Ստեփանակերտ ու տեղափոխել սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են: Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է; Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 10,4 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 10,4% (մեկ տարի առաջվա 13,9%- ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի նեղացմամբ։ 2022 թվականի օգոստոսի համեմատ նույնպես տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 10,9% (մեկ տարի առաջվա 18,5% – ից), ինչը նկատվում է նաև ամսական կտրվածքով՝ աճի արգելակմամբ մինչև օգոստոսյան 6,2%՝ հուլիսի 7,6% – ից, մեկ տարի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով

Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, ...

Կարդալ ավելին »

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը

Այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել են 14,5%-ով ավելի հարկեր

2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 584 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է 9 ամսվա հաստատված 1 տրլն 597 մլրդ դրամի  ցուցանիշի 99.2%-ը։ Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, վկայակոչելով օպերատիվ տվյալները, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական գանձարան հարկային մուտքերը 14.5%-ով կամ 200.8 մլրդ դրամով գերազանցել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »