• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում  հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

 Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ ...

Կարդալ ավելին »

Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Համաձայն տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։  Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 19-ին 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես  տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Աշխարհում բուժաշխատողների խիստ կարիք կա, իսկ Հայաստանն ունի կրթված աշխատուժ. ԱՄԷ պատվիրակության ղեկավար

Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։ «Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում փառատոն կանցկացվի՝ նվիրված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնի ...

Կարդալ ավելին »

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 98-րդ համերգաշրջանը

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված  մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ ...

Կարդալ ավելին »