• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 միլիոն դրամ. պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով, բավարարվել է:  Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է: «Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար: Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Գրանթ Թորնթոնը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ. ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից իրականացված անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն Երեւանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են Կոտայքը, Արարատը եւ Արմավիրը, որտեղ հատկապես բարձր ...

Կարդալ ավելին »

Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաշատ այցելուներն է ունեցել

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում շուրջ վեց ամիս ցուցադրվում են Անահիտ աստվածուհու Մեծ Բրիտանիայից բերված բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ունեցել է ամենաշատ այցելուները։ Ավելի քան 43 հազար մարդ է դիտել այդ բացառիկ ցուցադրությունը։ Այդ մասին ցուցահանդեսին նվիրված միջոցառմանը հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Երեկոյին ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել

Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: «Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 21800 անձ աշխատանքի է անցել Հայաստանում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։ «2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից՝ այս տարվա հունվարից, 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Փետրվարին Հայաստան է այցելել 117 հազար 372 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117 հազար 372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 127 հազար 241։ Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Կարդալ ավելին »

Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա։  Համապատասխան որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության նիստում։   Կառավարության որոշումներով նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական կցորդը (նստավայրը Բրյուսել) համատեղության կարգով կնշանակվի նաև ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ ռազմական կցորդ։ 

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի թիմը ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Այդ մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։  Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ: 

Կարդալ ավելին »

Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ

Ozon Holdings PLC-ը հրապարակում է ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները 2024 թվականի չորրորդ եռամսյակի և ամբողջ տարվա համար։ 2024 թվականին շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 64%-ով` հասնելով 12,2 տրիլիոն դրամի։ Համախառն շտկված EBITDA-ն տարվա արդյունքներով դրական է՝ կազմելով ռեկորդային 170,4 մլրդ դրամ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը սպասում է GMV-ի 30-40% աճ՝ համախառն շտկված EBITDA-ի 297,5-340 մլրդ դրամի շրջանակում։ E-commerce հատվածի եկամուտները 2024 ...

Կարդալ ավելին »