• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։ Ննախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության ...

Կարդալ ավելին »

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների անհրաժեշտությունը

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։ «Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41»,– Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Այնուհետև ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կան քրեական ոստիկանության 570 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ. ՆԳՆ

Այսօրվա դրությամբ Հայաստանում կան 570 հազար դրամ աշխատավարձ ստացող քրեական ոստիկանության աշխատակիցներ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։ Նրա խոսքով՝ ատեստավորումն անցնելուց հետո ապահովվել է քրեական ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի կրկնակի բարձրացում։ «2024թ. ատեստավորման հայտ է ներկայացրել ոստիկանության 4 063 աշխատակից, այն կարողացել է ավարտել 1 031 աշխատակից»,- տեղեկացրել է Սարգսյանը։

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշակույթի օրերի շրջանակում Հայաստան այցելող պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` 2025թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775,499 մարդ, այդ թվում 220,168 պետական և 555,331 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հիմնադրվել է առաջին ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը

Հայաստանի կրթության ոլորտի պատմության մեջ բացվում է նոր և հուսադրող էջ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT College)՝ կրթական եզակի մոդել, որը համադրում է տեխնոլոգիան, արվեստը և ինժեներությունը՝ ապագայի մասնագիտություններին ուղղված նոր կրթական տեսլականով։ Քոլեջը կգործի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։  ACT քոլեջը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Դիմորդների ընդունելությունն արդեն մեկնարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 2-րդ հաղթանակն է տոնել երևանյան ԱԱ-ում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը ...

Կարդալ ավելին »

Հայաստանը` առաջատար ուղղություն Economy Middle East-ի 15 լավագույն տոնական ճամփորդությունների ցանկում

Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։  Պարբերականը նշում է, որ Հայաստանը, որն ունի հարուստ պատմություն և գեղեցիկ բնություն, առաջարկում է զբոսաշրջային տեսարժան վայրերի բազմազանություն՝ այդպիսով երկիրը դարձնելով «Eid Al-Fitr 2025»-ի շրջանակներում այցելության իդեալական ուղղություններից մեկը:  Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, ...

Կարդալ ավելին »