• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։ Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝  մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 30,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,668.0 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 30.4%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։  2019թ.-ին արձանագրվել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 384-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 1-ը հոսպիտալացվել է, 236-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակ:

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 8-ին լրանում է անվանի լեռնագործ, ԶՊՄԿ երկարամյա (1998-2014թթ.) գլխավոր տնօրեն, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան 74- ամյակը: Անուրանալի է նրա ներդրումը հանրապետության հանքարդյունաբերության և ոլորտի առաջատարի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում։ Մաքսիմ Հակոբյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2018 թ. դեկտեմբերի 9-ին:

Կարդալ ավելին »

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտահանման մոտ 25%-ը կազմել է վերաարտահանումը

«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաեւ, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։ Զեկույցում նշվում է, որ ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ եւ պարունակում է էական ռիսկեր։ «2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է ...

Կարդալ ավելին »

Երևանում առաջին անգամ համերգ կունենա լիբանանահայ հայտնի երաժիշտ Կի Մանուկյանը

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա լիբանանահայ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար Կի Մանուկյանը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 20:0 Dvin Music Hall-ում։ Օգոստոսյան այս իրադարձությունը Կի Մանուկյանի առաջին համերգն է Հայաստանում: Երաժիշտը հանդիսատեսին կընկղմի մի յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության, որը միաձուլում է ավանդույթը նորարարության հետ, ճամփորդություն, երբ արտիստը կցուցադրի իր կիրքը հայկական արմատների հանդեպ իր արվեստի միջոցով: Կի Մանուկյանը ...

Կարդալ ավելին »

Հայաստան է թափանցում հզոր ջերմային ալիք. ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում   սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Վրաստանից մեքենա արտահանող 4-րդ երկիրն է

Հայաստանը մտել է այն երկրների հնգյակի մեջ, որոնք ավտոտրանսպորտային միջոցներ են ձեռք բերել Վրաստանում 2023թ. առաջին կիսամյակում (հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30), նշվել է Ազգային բանկի կայքում հրապարակված նյութերում։ Վրաստանի իշխանությունները 2023թ. օգոստոսի 1-ից սահմանափակել են ԱՄՆ-ից բերված ավտոմեքենաների արտահանումը եւ վերարտահանումը Ռուսաստան եւ Բելառուս, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակում կմտցվի Եվրամիության երկրներից բերված մեքենաների Ռուսաստան եւ Բելառուս արտահանման համար։ Մեքենաներն ...

Կարդալ ավելին »