Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 27-ին 11 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել
Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը սպասում է, իսկ Բաքվից հնչում են ւ ցինիկ հայտարարություններ․ ԱԳ փոխնախարար
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Այդ մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար սնունդ
Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, ...
Կարդալ ավելին »Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ
Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11,4 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ: Շինարարության ծավալը 2023-ի ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան
Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...
Կարդալ ավելին »«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին
Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։ Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։ Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ (video)
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից Հայաստանի բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադային, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը «Մասնակիցներից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ