Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, արտակարգ կերպով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այդ մասին տեղեկացնում է Авиаторщина Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։ Նշվում է, որ պոկվել է ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը։ Ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում: «Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան, որտեղ մի քանի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար
Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան: Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ ...
Կարդալ ավելին »Հայաստանը նախատեսում է էլեկտրամոբիլների արտադրություն հիմնել
Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ: Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է հիմնել սպայական համալսարան և ավագ դպրոց
Հայաստանի կառավարության ծրագրերում է երկրում ունենալ սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Վարչապետը նախ կարևորեց, որ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ անպայման ռազմական կրթությունը ևս ներառվի: «Մեր ծրագրերում է նաև սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը: Մենք արդեն համոզված ենք, որ այն պետք է տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ...
Կարդալ ավելին »Հայաստանն Ադրբեջանից չի ստացել Երասխի գործարանի վերաբերյալ որևէ պաշտոնական նամակ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ: Այդ մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը: «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:
Կարդալ ավելին »Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, ...
Կարդալ ավելին »2023թ. հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 42.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 492.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.8%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 42,441.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 684,798.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 12,463.6 տոննա։ Կրի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀԿ-ներն արձագանքել են ադրբեջանցի «բնապահպաններին»
Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել բաց հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, որ Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները: «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի 120.000 բնակչության ...
Կարդալ ավելին »Գազանջատումներ հուլիսի 19-ին
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ