2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Երասխում կառուցվող գործարանի տարածքում երկու երկրների դրոշների առկայության փաստը։ «ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել ...
Կարդալ ավելին »Երկրաշարժ ՀՀ տարածքում
Հուլիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 08:04-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, ...
Կարդալ ավելին »Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ի դրությամբ
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքինը՝ 389 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:
Կարդալ ավելին »Հուլիսի 3-ին կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Ըստ տվյալների՝ հուլիսի 3-ին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է, հոսպիտալացված է 3 քաղաքացի, 158 քաղաքացի դուրս է գրվել:
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ...
Կարդալ ավելին »Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավվի նորարարական լուծումներով Հայաստան կերտելու գործում․ փարիզյան համաժողովի մասնակիցներ
«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ...
Կարդալ ավելին »Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Ba3 սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»
2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ: Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ ...
Կարդալ ավելին »Հայաստանը 2,9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին
Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Համապատասխան նախագիծը ընդունվեց Կառավարության հերթական նիստում։ «Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ