• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 15-ին կայցելեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսիայի է դիմել: Այդ մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ԱԳ նախարարն ուշագրավ համարեց, որ այդ վայր, Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հարցն ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանից արտագաղթողների նախընտրած երկրների ցանկում Հայաստանն առաջատարներից է․ նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանի գրանցած տնտեսական բարձր աճին նպաստող գործոններն ու դրա ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը 2022 թվականի արդյունքում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի մեջ՝ Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպում են կարծիքներ, որ կառավարությունը որևէ կապ չունի այդ աճի հետ, և որ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան  կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան   մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին,   Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 53.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,505.4 հազար լիտր գինի, որից 475.2 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 53.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 3.2 անգամ։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.7 անգամ և կազմել 333.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Հունգարիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Անեթ Վարգային

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։ Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անեթ Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ...

Կարդալ ավելին »

Խաղաղապահների ուղեկցությամբ 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը՝ վերադարձել  Արցախ

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով հունիսի 12-ին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբից, 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ․ առաջիկա օրերին եղանակը չի փոփոխվի

Հանրապետության տարածքում` Հունիսի 12-ի ցերեկը, 16-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հունիսի 12-ի կեսօրից հետո, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր ...

Կարդալ ավելին »