• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դոլարի փոխարժեքը աճել է, եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.62 դրամ (նվազել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.50 դրամ (նվազել է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի նախարարի և Թեհրանի քաղաքապետի դեմ

Մեծ Բրիտանիան, համաձայնեցնելով ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտոնյաների դեմ՝ կանանց հիջաբ կրելու ենթադրյալ հարկադրանքի պատճառով: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի և Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Օլ-Մահդիի դեմ սահմանափակող միջոցներ են ...

Կարդալ ավելին »

Երևանում 18-ամյա երիտասարդը փորձել է սպանել 47-ամյա հորեղբորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը: Քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Նորքի ...

Կարդալ ավելին »

Նոր գործառույթներ՝ WhatsApp-ում

Հանրահայտ WhatsApp մեսենջերը կունենա անսպասելի, բայց շատ օգտակար գործառույթներ. Meta կորպորացիան նախատեսում է մեսենջերին ավելացնել այլ մեսենջերներին, օրինակ՝ Telegram-ին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Բացի դրանից, մեսենջերը գործարկում է ալիքների գործառույթը ավելի քան 150 երկրում, որպեսզի օգտատերերը կարողանան գաղտնի ստանալ թարմացումներ իրենց հետաքրքրող բաների մասին: «Երրորդ կողմի չատեր» այլ մեսենջերների հետ Ինչպես տեղեկացնում է The Verge, 2.23.19.8 համարով WhatsApp-ի բետա տարբերակում հայտնաբերված նոր գործառույթը կոչվում է «Երրորդ կողմի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

ՊԵԿ-ի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից  ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։  Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած  բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի  մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով` բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում հեղինակավոր ավտոարտադրողների մոտ13 հազար աշխատակից գործադուլ է անում

ԱՄՆ-ում երեք խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ General Motors-ի, Ford-ի և Jeep-ի գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Պահանջն աշխատավարձերի բարձրացումն է։ Միսսուրիում, Միչիգանում և Օհայում գտնվող գործարաններում գործադուլ է սկսվել միաժամանակ՝ ավտոարտադրողների միացյալ արհմիության 88-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ․ ընկերությունների և աշխատակիցների միջև 4 տարով կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է սեպտեմբերի 14-ին։ Գործադուլին մասնակցում է ավտոարտադրության ոլորտի շուրջ 13 հազար աշխատակից։ Արհմիությունում ...

Կարդալ ավելին »

Թոշակառուներն օգոստոսին ավելի քան 5 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ասել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուներն օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առեւտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առեւտրի համակարգին օգոստոսին միացել է նաեւ «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել. «Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առեւտուր է անում, ընդհանուր առմամբ, 141 հազար անձ։ Անկանխիկ առեւտրի հետվճարների ...

Կարդալ ավելին »

ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036-ը

Կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ կատարման պլանը: Ըստ հիմնավորման, իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվական: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ $189 մլն ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ...

Կարդալ ավելին »

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 98-րդ համերգաշրջանը

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված  մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ ...

Կարդալ ավելին »

Էջմիածնի 37-ամյա բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա ...

Կարդալ ավելին »